«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլի ղեկավարած կառավարությունը, որը ոչնչացնում է իր «սեփական» ժողովրդին, Իլոն Մասկի սահմանած չափանիշով, լեգիտիմ չէ

Հրապարակախոսություն

Ցանկացած կառավարություն, որը թույլ է տալիս սեփական ժողովրդի ոչնչացումը, չի կարող համարվել օրինական։ Այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի գործարար, միլիարդատեր, կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ եւ գյուտարար, «SpaceX»-ի հիմնադիր, գործադիր տնօրեն եւ տեխնիկական տնօրեն, «Tesla»-ի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, «Neuralink»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի նախագահի նախկին ավագ խորհրդական Իլոն Մասկը։ Այսպիսով Մասկն իր կարծիքն է հայտնել ոչ լեգիտիմ կառավարությունների մասին:

Ամերիկացի հայտնի գործարարը վերլուծել է իշխանության լեգիտիմության չափանիշները։

«Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին, լեգիտիմ չէ»,- գրել է Մասկը՝ X սոցիալական ցանցի իր էջում:

Թեեւ Մասկը չի հստակեցրել, թե որոշակի որ երկրների կառավարություններին են վերաբերում իր դատողությունները, սակայն նրա սահմանած չափանիշից՝ «Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին», դժվար չէ հասկանալ, որ նրա հայտարարությունը լիովին համապատասխանում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Նիկոլ հայադավի ղեկավարած կառավարությանը:

Նիկոլի կառավարությունը նույնպես ոչնչացրել եւ ոչնչացնում է իր «սեփական» ժողովրդին (բառը չակերտավորել ենք, որովհետեւ Նիկոլ հայադավի գլխավորած կառավարության անդամները, թերեւս միայն չնչին բացառությամբ, գեներով, ինքնությամբ հայ չեն):

Ահավասիկ՝

  1. Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) պետական դավաճանության, հանցավոր գործողությունների եւ անգործության հետեւանքով երկու փուլով Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, բնակչության հարկադիր տեղահանում եւ աշխարհով մեկ ցիրուցան լինել՝ միանգամայն ենթադրելի հետեւանքներով հանդերձ, Քառասունչորսօրյա պատերազմի եւ 2023թ. սեպտեմբերին Արցախի բռնազավթման արդյունքում, տարբեր գնահատականներով, 5000- ից կամ 7000- ից ավելի զոհեր, 10 000-ից ավելի վիրավորներ:
  2. Կորոնավիրուսային համավարակի ընթացքում բազմահազար, Հայաստանի բնակչության քանակի համեմատ տոկոսային հարաբերակցությամբ չափազանց շատ զոհեր Նիկոլի եւ Հայաստանի կառավարության հանցավոր գործողությունների ու անգործության հետեւանքով:
  3. Բազմահազար զոհեր նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածի համեմատ աճած սպանությունների, ինքնասպանությունների, ճանապարհատրանսպորտային եւ այլ դժբախտ պատահարների, խայտառակ վիճակում գտնվող սննդամթերքի եւ դեղորայքային անվտանգության, բնակչության հիվանդացածության, իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում առաջացող սթրեսներից սրտամկանի ինֆարկտի եւ ուղեղի կաթվածի, մարդու առողջությանը եւ կյանքին հակացուցված վտանգավոր ու վնասակար կենսամիջավայրի, սոցիալական եւ հոգեբանական միջավայրի հետեւանքով:

Նիկոլ հայադավի ղեկավարած կառավարությունը, խոշոր հաշվով՝ Հայաստանի ողջ ղեկավարությունը, վերը շարադրվածների մի մասի համար ուղղակի, մի մասի համար անուղղակի պատասխանատվություն է կրում եւ լեգիտիմ չէ ոչ միայն 2018-ի իշխանազավթման եւ դրան նախորդած, իրավական ու քաղաքական նշանակություն ունեցող որոշակի իրադարձությունների, այլեւ Իլոն Մասկի հայտարարած վերոնշյալ չափանիշի («Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին, լեգիտիմ չէ») առումով:

Վաղուց ժամանակն է, որ հայաստանյան ԶԼՄ- ներն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նաեւ ոչ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանում հայ ժողովրդի ոչնչացմանը:

«Wall Street Journal» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը դադարեցրել է իր կուսակցության ստեղծումը, որպեսզի չգրավի Հանրապետական կուսակցության ընտրողներին, սակայն գործարարն ինքը հերքել է այդ տեղեկատվությունը: ԱՄՆ-ի իշխանություններն արձագանքել են Մասկի կողմից իր կուսակցության ստեղծմանը:

Ոչ վաղ անցյալում Իլոն Մասկը որոշում է կայացրել ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծելու մասին՝ փաստաթղթեր ներկայացնելով «Ամերիկա» խմբակցության գրանցման համար: Հուլիսին Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։ Մասկը հայտարարել է, որ կարող է աջակցել թեկնածուին 2028թ. ընտրություններում, սակայն առաջիկա 12 ամիսների ընթացքում շեշտը դրվելու է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրությունների վրա: Փորձագետները կարծում են, որ ապագայում նա կարող է նաեւ ԱՄՆ-ի նախագահի աթոռին հայտնվել։

Ավելի վաղ Իլոն Մասկն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն վերածել էր երգիծական մեմերի օբյեկտի: Գործարարը համաձայնել է այն կարծիքին, որ Զելենսկին համապատասխանում է բռնապետի սահմանմանը՝ հակամարտությունից շատ առաջ հեռուստաալիքների փակման պատճառով: Նիկոլ հայադավը նույնպես մի շարք առումներով համապատասխանում է բռնապետի սահմանմանը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը