«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լավ, չհոգնեցի՞ք հանգստանալուց. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ ամբողջ ամառ իշխանությունը գերակտիվ ներքին եւ արտաքին գործընթացներ էր իրականացնում, վերադասավորումներ անում եւ նախանշում առաջիկա իր վարած քաղաքականության մարտավարությունը՝  խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հանգստի ռեժիմի մեջ էր: Նա այդպես էլ չհերքեց, որ ամենաթեժ օրերին, երբ հերթական կալանավորումներ էր իրականացվում օրվա իշխանության կողմից, ինքը գտնվում էր Էգեյան ծովում՝ հանգստի մեջ: Համենայնդեպս, այդ մասին հրապարակային  պնդել են մի շարք հանրային դեմքեր: Եվ ահա, երբ ներքաղաքական դաշտի դուռը թակում է, այսպես ասած, թեժ աշունը, Քոչարյանն իր սոցցանցային էջում հրապարակում է լուսանկար՝ կրկին հանգստից, այս անգամ Սեւանում, թոռան հետ:  Լավ, չհոգնեցի՞ք հանգստանալուց:

Հիշե՛ք այս անուն-ազգանունը՝ ԱՎԵՏԻՔ ԲԱԲԱՅԱՆ։ Նա է Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը։ Եվ հենց նա է այսօր պատասխանատու հանրային տրանսպորտում իրականացվող «տեռորի» համար՝ առանց անգամ պատկերացնելու այդ «կարգի» սոցիալական, մարդկային, հոգեբանական հետեւանքները։ Վերջինս, առանց որեւէ ամոթի, հայտարարում է, թե՝ 7-16 տարեկան երեխաներին, եթե չեն մուծել ուղեվարձը, հորդորում են իջնել ավտոբուսից։ Մի պահ կանգ առեք. իջեցնել որտե՞ղ։ Ո՞վ է այդ պահին պատասխան տալու, եթե այդ երեխան չգիտի տեղանքն ու ուղղությունը։ Ո՞վ է երաշխավորում, որ նա չի հայտնվելու վտանգավոր իրավիճակում։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ ոք, ինչը Բաբայան Ավետիքին, կարծես թե, հետաքրքիր չէ։ Հետաքրքիր չէ նաեւ այն, թե ինչ է իրականում տրանսպորտում տեղի ունենում. մարդը վճարում է, սարքը չի ֆիքսում՝ տուգանում են, QR կոդը չի երեւում՝ կրկին մեղավոր է քաղաքացին, փորձում ես բան բացատրել՝ տեսուչը հեգնում է՝ բողոքիր, մեկ է, բան չի փոխվելու: Արդյունքում՝ պատժվում են անգամ վճարողները։ Սա՞ է «հասարակական կարգի պահպանումը»։ Բայց ո՞ր հասարակության կարգի՝ դպրոց գնացող անչափահասի՞, շարքային աշխատավորի՞, թե՞ տրանսպորտից օգտվող թոշակառուի՞։ Չէ՛, այս «կարգը» միայն փակ վարչական շրջանակի շահերի համար է, մնացածը՝ պարզապես «տուգանքի մատերիալ են»: Ինչեւէ, ոչինչ չի մոռացվելու՝ ո՛չ անունները, ո՛չ դեմքերը։

Ուշագրավ մի դեպք է պատմել նախկին դատախազ, փաստաբան ՐԱՖՖԻ ԱՍԼԱՆՅԱՆԸ, որը ոչ միայն զարմանալի է, այլեւ` զզվելի, բայցեւ այսօրվա իշխանությանը խիստ հարիր: «Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ո՞ւմ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։ Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվում… Մի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչեւ 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերեւույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։ Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին», - հարց է բարձրացնում փաստաբանը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան