Լա՛վ, փողի համար կարելի՞ է այսքան ստորաբար հայրենիքը դավաճանել․ Գյումրիի քաղաքապետը իշխանականների հերթական վայնասունի մասին

Հանդիպում

Ինձանից շատ հայամետ շատ քիչ մարդու եմ տեսնում, ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ եվրոպամետ եմ, ես աստվածապաշտ եմ ու հայամետ եմ։ Ես մեր Հայոց երկրի ճակատագրով մտահոգ հայ եմ, եւ գտնում ու տեսնում եմ, որ այս անիրավ ազգերից մեզ կարող է պաշտպանել այդ երկիրը։ Իսկ ես որ տեսնում եմ չեմ կարող ժողովրդին տեղյակ չպահել, դա ոչ միայն ես եմ տեսել, այլ Հայոց մեծերը, մեր պապերը, մեր նախնինները հենց այս ճանապարհն են մեզ ցույց տվել,-անդրադառնալով իշխանականնրի կողմից հերթական թիրախավորմանը, առ այն, թե Գյումրի քաղաքապետը կարծես ՌԴ հյուպատոսը լինի, ով ավելի շատ ռուսական շահն է առաջ տանում, քան հայկական, ասաց Գյումրի քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ընդգծելով.

-Ցավում եմ, որ սրանք հեռու են Հայոց պատմությունից, թող եվրոպական գրքերը մի կողմ դնեն ու կարդան, թե մեր մեծերը ինչ են ասել, թե հայ ժողովրդի փրկությունը ում մեջ են տեսել, թող կարդան հետո նոր խոսեն։

-Պարոն Ղուկասյան, Դուք Ձեր վերջին հարցազրույցում ասել եք, որ ՀՀ սահմանների մեծ մասը պահում են ռուսական զորքերը, քան հայ զինվորները, ի՞նչը բավականին մեծ մաշտբաներով տարածվում է իշխանականների կողմից։

-Իսկ կարո՞ղ եք ասել, թե այսօր Թուրքիայի հետ սահմանը ով է պահում։

-Ռուս սահմանապահները։

-Բա այդ ինչ սխալ բան եմ ասել, այ՛ո ՀՀ-ի սահմանը ոչ միայն այսօր, այլ արդեն 100 տարի պաշտպանում է ռուսական զորքը, հետներն էլ պայմանագրային հիմունքներով մի տաս տոկոս ծառայում են հայերը, դա էլ մտել են աշխատավարձ ստանալու համար։ Թե չէ ՀՀ սահմանը, այ՛ո, ամբողջությամբ պահում է ռուս զինվորը, եւ թուրքը  հենց ռուսներից է շան պես վախենում։ Մենք չենք կարող այս փոքր ազգով կանգնել մեկ միլիոն կականոնավոր բանակ ունեցող բանակի դեմ, որ քայլելով գան դեմն առնել չի լինի։

-Ասում են՝ ՌԴ-ն միշտ մեզ դավաճանում է։

-Ռուսաստանը մեզ չի դավաճանում է, մենք ենք ՌԴ-ին դավաճանում, մենք միշտ խաղաղեր ենք տալիս։ Մեկ վազում ենք ՌԴ, մեկ՝ Եվրոպա, մեկ՝ Ամերիկա, մեկ՝ Չինաստան, մի հատ հստակ դիրքորոշում չունենք։

Մենք մի բան լավ հիշենք, ռուսը մեր նկատմամբ ցեղասպանություն չի գործել, ռուսի վարչապետը, ԱԳՆ, էլ չեմ խոսում գիտական պոտենցիալի մասին բոլորը հայեր են, հայ ազգը Ռուսաստանում հրեաներից հետո երկրորդն է։ Իսկ Թուրքիայում հայն այդքան վարկանիշ ունի՞, որ հիմա սրանք բռնել են Թուրքիայի պոչը։ Ախր համեմատելու բան չէ։ Կամ էս եվրոպամետերը, որ հիմա կան, էն ժամանակ էլ երկրաշարժից հետո ասում էին ռուսներ գնացեք մենք մեր ձեւով մեր տունը կառուցենք, բա ո՞ւր է չկառուցեցիք։ 37 տարի մարդկանց պահել են դոմիկների մեջ, մի հատ եվրոպացի ցույց տվեք, որ երկրաշարժից հետո բնակարան են կառուցել, բացի ռուսից աղետի գոտում ո՞վ է բնակարան կառուցել։ Լավ ամոթ չի՞, լավ այդ ինչքա՞ն փող են տալիս դրանց, որ իրենց հայրենիքը մոռանալով պաշտպանում են Թուրքիային ու Եվրոպային, լավ, փողի համար կարելի՞ է հայրենիքը դավաճանել։

Արցախը որ հանձնեցին, ասեցին խաղաղության համար ենք հանձնում, հիմա Սյունիքի միջանցքն են հանձնում, իրենք երաշխիք ունեն, որ այդ նենգ կեղտը վաղը Սեւանը կամ Երեւանը չի ուզի, ու դրանց կարելի է հավատալ հա՞։ Ու դրա համար, որ մենք ճշմարտությունն ենք ասում դառնում ենք ռուսամետ հա՞, մենք հայամետ ենք, ինձանից լավ հայամետ էլ չկա, լավ հիշեք։

-Պարոն Ղուկասյան, իշխանականները վերլուծելով Ձեր այն միտքը, որ ՀՀ սահմաննները պահում են ռուսները, ասում են, որ այդ կերպ Դուք նսեմացնում եք հայ Զինվորին։

-Թող հեքիաթ չպատմեն, հայ զինվորը իմ գլխի ամենավերին տեղում է, դրանով ուզում են իրենց պատվիրատուների աչքը մտեն, որ շատ փող ստանան, այդքան բան։  Նման ֆանտաստիկ ստերով էլ եկան իշխանության, հիմա ժողորուրդը իրենց չի հավատում։ Թող ապացուցեն, որտե՞ղ է Ղուկասյանը հայ զինվորին ստորացնում, թող փաստ ասեն, ոչ թե հորինված մտքեր, ամոթ է, ուղղակի ամոթ։

https://iravunk.com/sim/?p=321511&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ