Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին․ Փաշինյան

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:

 

Վարչապետը ողջունել է ծրագրի մասնակիցներին և նրանց հետ քննարկել անցյալին, ներկային ու ապագայի կառուցմանը վերաբերող տարբեր հարցեր, որի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները:

 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նրանցից յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից: «Եվ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել անհրաժեշտ միջավայր, որտեղ դուք հասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում ձեր անցկացրած ամեն րոպեի հետ: Դա է՝ ապագան այսօր է: Ի՞նչ եք դուք անում դպրոցում. շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք միմյանց հետ, որովհետև ձեր փոխհարաբերությունները կանխորոշում և կանխատեսում են հանրության փոխհարաբերությունները, որոնք պետք է ունենանք: Շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք ձեր ուսուցիչների հետ, ինչ փոխհարաբերություններ ունեն ձեր ուսուցիչները ձեզ հետ: Օրինակ՝ ինչքանո՞վ է հարգված ճշմարտության մշակույթը և ինչքանո՞վ է դպրոցը ձեզ օգնում, որպեսզի դուք ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Վարչապետի խոսքով՝ Կառավարության առաջին խնդիրն է աջակցել աշակերտներին, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ են սիրում, քանի որ ընդհանրապես շատ կարևոր է ամեն ինչ անել սիրելով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե անում ես մի բան, որը չես սիրում և որին չես հավատում, դա ոչ քեզ համար լավ կլինի, ոչ էլ ուրիշների: «Այս ամեն ինչը նրա մասին է, որ ապագան այսօր է, ընդ որում՝ հիմա մենք խոսում ենք անհատական մակարդակից, բայց այսպես կարելի է գալ ընդհուպ հասնել պետության մակարդակի: Եվ առանց նախագծի իրականացվող ցանկացած բան ստացվում է դեֆորմացված, այդպիսին է մարդու կյանքը, այդպիսին է մարդու տունը, այդպիսին է պետությունը, այդպիսին է ընկերությունը, այդպիսին է բիզնեսը, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է՝ դպրոցներում Կառավարությունը երեխաներին պետք է տա ուղերձ, որը նրանց հասկանալի կլինի, որ նրանք նայեն, կարդան և հասկանան՝ ի՞նչ է ասում իրենց Կառավարությունն իրենց, ի՞նչ է ասում իրենց պետությունն իրենց: «Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին: Եվ եկանք այն եզրակացության, որ աշակերտներին ուզում ենք ասել՝լավ սովորիր, որ լավ ապրես, որովհետև լավ սովորելը մոտ 80 տոկոսով երաշխավորում է, որ լավ կապրես»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լավ սովորելու առաջին փուլը հետևյալն է, որպեսզի աշակերտը կարողանա կողմնորոշվել, թե ինքն ինչով է ուզում զբաղվել կյանքում, ինչն է, որ ինքը սիրում է:

 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարբեր ուղղություններով Կառավարության բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը և այլ թեմաների:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում