Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հնչեցված սպառնալիքները չեն կարող խոչընդոտել Եկեղեցու ընթացքը. Տեր Արարատ

Թեմա
«Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդային իշխանությունների փոխհարաբերությունների գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Վեհափառի ազգային գործունեությունը մշտապես դիտարկվել է ոչ թե զուտ հոգևոր դաշտում, այլ նաև որպես քաղաքական սպառնալիք։ Խորհրդային պաշտոնյաները նրան բազմիցս զգուշացրել էին չանդրադառնալու Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցերին՝ դրանք որակելով որպես «քաղաքական» և վտանգավոր։ Նույն տրամաբանությամբ անգամ եկեղեցաշինական ծրագրերը կամ հուշարձանների պահպանության հիմնավոր առաջարկները ենթարկվել էին ձգձգման կամ մերժման, քանի որ իշխանությունները մտավախություն ունեին, թե Կաթողիկոսի ձայնը կարող է խթանել ազգային ինքնագիտակցությունը և սրել «անջատողական տրամադրությունները»։
Այդ պայմաններում Վազգեն Վեհափառը, գիտակցելով իր պահանջների պատմական և ազգային արդարացիությունը, շարունակեց բարձրաձայնել ազգային հիմնահարցերը, սակայն ստիպված էր գործել մշտական վերահսկողության և ճնշումների ներքո։
 
Այս պատմական օրինաչափությունը նորովի դրսևորվում է նաև Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության շրջանակում։ Ինչպես խորհրդային տարիներին, երբ պետական իշխանությունը փորձել էր սահմանափակել Կաթողիկոսի ազգային դիրքորոշումները՝ ներկայացնելով դրանք իբրև ոչ իրավասու կամ վտանգավոր, այնպես էլ այսօր իշխանության ղեկավարը հանդես է գալիս ոչ միայն անհարգալից, այլև սպառնալիք պարունակող հռետորաբանությամբ։ Այդ հայտարարություններում ակնարկվում է վարչական լծակների կիրառման պատրաստակամություն՝ հակաեկեղեցական նպատակներին հասնելու համար։
 
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու ժամանակաշրջաններում էլ Կաթողիկոսը ընկալվել է որպես քաղաքական խոչընդոտ պետական իշխանության օրակարգի իրականացման ճանապարհին։ Խորհրդային վարչակարգի պարագայում այդ ընկալումը բխում էր «միութենական համակարգի» կայունության ապահովման անհրաժեշտությունից, մինչդեռ այսօր այն պայմանավորված է իշխանությունների՝ ներքին և արտաքին քաղաքական օրակարգի գերակայությամբ։ Երկու դեպքում էլ պետությունը, փոխանակ եկեղեցու շուրջ համախմբվելու և ազգային միասնականությունը ամրապնդելու, ընտրել է սահմանափակման և վարկաբեկման ուղին։
 
Այնուամենայնիվ, նկատելի է նաև տարբերություն. խորհրդային վարչակարգը գործել է գաղտնի զեկույցների, պաշտոնական արգելքների և վերահսկողական համակարգերի միջոցով, մինչդեռ ներկայիս իշխանությունները կիրառում են բաց և հանրային ճնշում՝ սպառնալիքների և անհարգալից հռետորաբանության տեսքով։
 
Սա վկայում է, որ պետություն–եկեղեցի հարաբերությունները թեև փոփոխվել են ձևակերպումների մակարդակում, բայց ըստ էության շարունակում են մնալ քաղաքական դիսկուրսի և պայքարի կենտրոնում։
 
Պատմական փորձը, սակայն, ապացուցում է, որ որևէ իշխանության ճնշումները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը։ Ինչպես Վազգեն Առաջինը չհրաժարվեց իր պատմական պարտականությունից՝ շարունակելով բարձրաձայնել ազգային հարցերը նույնիսկ ամենախիստ վերահսկողության պայմաններում, այնպես էլ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ հնչեցված սպառնալիքները չեն կարող խոչընդոտել Եկեղեցու ընթացքը։ Վերջինս մնում է հայ ժողովրդի գոյության ու ինքնության պահպանման, ազգային խնդիրների բարձրացման և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի առանցքային հաստատությունը», - գրել է Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում