«Հրապարակ». Մեխակյանն Էջմիածնում չի արդարացնում Փաշինյանի հույսերը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ:
Սակայն Մեխակյանը կարծես չի արդարացնում այդ հույսերը։ Ասում են՝ Փաշինյանը Մեխակյանին հանձնարարել է Վեհափառի դեմ մարդ հավաքագրել Արմավիրից, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել շեֆի կամքը, զեկուցել է եւ լուտանքների արժանացել։
Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու, եթե լավ պատրաստվեն։ Առաջադրվելու մտադրություն ունի Սեւակ Խաչատրյանը (հայտնի Սաքուլիկը), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է:
«Հայաքվեն» է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաեւ Վանեցյանի «Հայրենիքը», ՀՀԿ-ն դեռ չի որոշել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

