«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սառցե շոու «Նոր հրաշքի նախօրեին». «Ալենի կախարդական հեքիաթը»

Ազդագրեր

Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը։ Նա որոշեց այդ բարի պատմությունը բեմադրել... սառույցի վրա։ Այսպես ծնվեց «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների ջանքերով, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պատանի սաների մասնակցությամբ։ Ներկայացման առաջնախաղը կայանալու է դեկտեմբերի վերջին, և ստեղծագործական թիմն այժմ աշխատում է մեծ լարվածությամբ ու պատասխանատվությամբ։

Մեզ հաջողվեց զրուցել ներկայացման հեղինակ և բեմադրիչ ԷՄԻԼ ԿԱՐԱՏԻ հետ։

Այս օրերին նա Մոսկվայից ժամանել է Երևան՝ մասնակցելու փորձերի հերթական փուլին։ Նախագիծը բացառիկ է Հայաստանի համար. առաջին անգամ մեր երկրում սառցե շոու է ստեղծվում հայ հեղինակի ստեղծագործության հիման վրա և հայ գեղասահորդների մասնակցությամբ։ Ստեղծագործական թիմը վստահ է՝ «Ալենի կախարդական հեքիաթը», որը պատմում է Բարության և Ներողամտության ամենազոր ուժի մասին, անկասկած կջերմացնի մարդկանց սրտերը և ուրախություն կպարգեւի նրանց։

ՀԵՔԻԱԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 Սյուժեն դասական է ու խորհրդանշական. մի քանի ժամ է մնացել մինչև Նոր տարվա գալուստը, և փերիներն ու տոնածառի խաղալիքները իրենց սիրով ու բարությամբ փորձում են վերականգել Ամանորի հրաշքը, որը կործանել է չար կախարդ Տունդան։ Նրանք համոզված են՝ ոչ մի չար ուժ չի կարող կործանել Ամանորի գիշերվա գեղեցությունը, և անպայման պիտի կայանա հրաշալի պարահանդեսը՝ փերիների, խաղալիքների, Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի մասնակցությամբ։

«Սա հեքիաթ է Բարու և Չարի պայքարի մասին։ Ես կարևորում եմ այս նախագիծը ոչ միայն նրա համար, որ այն հիշեցնելու է հայ ժողովրդի հերոս զավակների մասին, այլև այն պատճառով, որ հնարավորություն է տալու փոքրերի ու մեծերի հետ խոսել այն մասին, թե ինչն է լավ, և ինչը՝ վատ։ Մեր օրերում շատերի համար այդ սահմանները խախտվել են։ Այս հեքիաթը կրկին ցույց է տալիս, որ որքան էլ ուժեղ թվա չարը, բարին անպայման հաղթում է»,- ասում է Էմիլ Կարատը։

«Ալենի հեքիաթը ծավալուն չէ,- շարունակում է մեր զրուցակիցը,- և շատ բան ասված է տողատակում։ Այն սցենարի վերածելիս ես աշխատել եմ բացել տողատակերը, վեր հանել չասվածը, լրացնել գործողությունները, զարգացնել գաղափարներն ու խորացնել ինտրիգը։ Արդյունքում ստացվել է ամբողջական, «լիամետրաժ» ներկայացում»։

ԱԼԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ

Երբ Էմիլ Կարատը տեղեկացավ, որ բեմադրության հիմքում հանուն Հայրենիքի զոհված տաղանդավոր երիտասարդ Ալեն Մարգարյանի հեքիաթն է, անմիջապես համաձայնեց աշխատել նախագծում։ Ալենի մահից հետո նրա մայրը՝ Նազելի Տերտերյանը, որդու անվամբ բարեգործական հիմնադրամ է հիմնել, որը նպաստում է Ալենի ստեղծագործությունների տարածմանը, նաև օգնում է տաղանդավոր երեխաներին ու պատանիներին, որոնք աջակցության կարիք ունեն։ Նազելի Տերտերյանը նաև այս նախագծի գլխավոր հովանավորն է։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԹԻՄԸ

 Փոքրիկ գեղասահորդների հետ աշխատանքը վստահվել է հայտնի ռուս բեմադրիչ-պարուսույց Դմիտրի Լապշինին։

«Պետք է ասեմ, որ 9-17 տարեկան հայ գեղասահորդները մեծ հաջողությամբ են հաղթահարում նրա խորեոգրաֆիայի բոլոր բարդությունները»,- նշեց Էմիլ Կարատը։

Ներկայացման երաժշտական հենքը կազմված է Պ. Չայկովսկու, Ռ. Վագների, Է.Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նախատեսված է նաեւ տպավորիչ ու գունեղ տեսաշար, որը կդառնա հեքիաթի անբաժանելի մասը։ Երիտասարդ գեղասահորդների հետ անցկացվում են նաև դերասանական վարպետության հատուկ դասընթացներ։

Սառցե շոուի հաջողությանը կնպաստեն նաև զգեստները, որոնց հեղինակը փորձառու թատերական դիզայներ Կարինե Դնոյանն է։  Յուրաքանչյուր կերպար առանձնահատուկ է, գունեղ ու գրավիչ։

ԱՌԱՋԻԿԱ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ներկայացումը կկայանա «Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնամարզական համալիրում։ Նոր տարվա կախարդական այս հեքիաթի շնորհիվ Արցախյան հերոս, հետմահու «Ոսկե Արծիվ» շքանշանի արժանացած Ալեն Մարգարյանի հիշատակը կշարունակի ապրել հազարավոր մարդկանց սրտերում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան