Երևանում Hyundai մեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որն այնուհետև բռնկվել է. կա վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 27-ին հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց-Արշակունյաց պողոտայի խաչմերուկում, ժողովրդին ավելի շատ հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

