Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը ռուսական ուժերի կողմից հիասթափեցնող և դժգոհեցնող է.Ալիև
ՄիջազգայինՌուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը հիասթափեցնող և դժգոհեցնող է: Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով, միայն օդաչուների պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը թույլ տվեցին ինքնաթիռին վայրէջք կատարել, և, բարեբախտաբար, այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այլ ոչ թե Ռուսաստանում. «Այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այնտեղ վթար տեղի ունեցավ: Ոմանք ողջ մնացին, և կան նրանց վկայությունները: Ինքնաթիռում գտնվող երկու մարդ վիրավորվել է բեկորներից, որոնք թափանցել են ֆյուզելաժ: Կան ինքնաթիռի կտորներ: Ես անմիջապես խումբ ուղարկեցի այնտեղ: Ամբողջ ֆյուզելաժը պատված էր բեկորներով։ Այն վնասվել էր ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։ Ինքնաթիռն ի սկզբանե չպետք է խփվեր։ Բայց դա ողբերգական սխալ էր։

