Ամերիկյան Exxon-ը գաղտնի բանակցություններ է վարել «Ռոսնեֆտ»-ի հետ` Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ. Wall Street Journal
ՄիջազգայինԱմերիկյան Exxon-ը գաղտնի բանակցություններ է վարել «Ռոսնեֆտ»-ի հետ` Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Խոսքը ամերիկյան ընկերության` Սախալինի նախագծին հնարավոր վերադարձի մասին է։
Exxon-ի կողմից քննարկումներին մասնակցել է ավագ փոխնախագահ Նիլ Չեպմանը։ Նա Դոհայում հանդիպել է «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հետ, հայտնում է աղբյուրը։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Exxon-ը ԱՄՆ կառավարությունից աջակցություն է խնդրել վերադարձի դեպքում և դրական ազդանշան է ստացել։
Աղբյուրի մյուս զրուցակիցների խոսքով՝ Exxon-ի Սախալին վերադառնալը կախված է Մոսկվայի պայմաններից, և ընկերությունը ակնկալում է փոխհատուցել իր հեռանալուց առաջացած կորուստները։
Ուկրաինայի շուրջ լարվածությանը չնայած՝ Exxon-ը պահպանել է կապերը «Ռոսնեֆտ»-ի հետ պատերազմի ողջ ընթացքում, հայտնում են աղբյուրները։
Ավելի վաղ «Ռոսնեֆտ»-ը հայտնել էր, որ Exxon-ի Ռուսաստան վերադարձը Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպման թեմաներից մեկն էր։

