Վերաօծվել է Փուխրուտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Հասարակություն

Քաջարանի սրտում, Փուխրուտ գյուղի բարձունքի վրա, նոր շունչ ստացավ դարերի հավատքն ու ավանդությունը։ Երկարատեւ շինարարական աշխատանքներից հետո գյուղի հին ու նոր սերունդներին համախմբող սրբավայրի դռները կրկին բացվեցին։

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Թեմի առաջնորդ Գգերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի աղոթքով և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցին լցվեց խնկի բույրով ու մոմի լույսով։ Հնչած սաղմոսներն ու ժամերգությունը գյուղի քարերին ու բակին տվեցին հոգևոր շող, իսկ պատարագի պահին յուրաքանչյուր ոք զգաց, թե ինչպես է հավատքը նորից արմատավորվում համայնքի կյանքում։ Մակար եպիսկոպոս Հակոբյանը շեշտեց՝ եկեղեցու դռները բաց կլինեն բոլորի առաջ։

«Մեր գյուղացիների համար այսօր մեծ ուրախություն է, վերջապես կատարվեց մեր երազանքը՝ վերակառուցվեց եկեղեցին։ Իմ թոռները կնքված չեն, մեծ ուրախությամբ կհրավիրեմ այստեղ, մեծ շուքով այս եկեղեցում կնքելու։ Սովետական միության ժամանակ եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Տանիքին երեխաները խաղում էին, վախենում էինք, որ կընկնեն։ Մայրս ասում էր՝ երեխաներին մի՛ կանչեք, եկեղեցին սուրբ է, եկեղեցուց ոչ մի երեխա չի ընկնի։ Այդպես էլ կար, խաղում էին երեխաները, բայց չէիր տեսնի, որ մեկն ընկներ»,- ասաց համայնքի բնակիչներից Լեռնուտ Դավթյանը։

Օրվա ուրախությունը շարունակվեց եկեղեցու բակում։ Երիտասարդներն ու երեխաները հանդես եկան երգով ու պարով՝ ասես կենդանի կապ դառնալով անցյալի ու ներկայի միջև։ Այնուհետև, համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ մատաղ բաժանվեց ներկաներին, ի նշան միասնականության ու սիրո։ Սրբավայրի բակում հնչող ծիծաղի, երգի ու աղոթքի ձայները միախառնվեցին, և Փուխրուտը վերածվեց ոչ միայն տոնական վայրի, այլև հավատի ու համախմբվածության խորհրդանիշի։ Այժմ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին իր դռները բաց է պահելու ամեն մեկի առաջ՝ վկայելով, որ հավատքը շարունակում է ապրել և առաջնորդել համայնքին կյանքի բոլոր ճանապարհներին։

Եկեղեցի վերանորոգվել է փուխրուտցիների եւ ԶՊՄԿ-ի ջանքերով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում