Ոչ ոք դրսից չի գալու և Հայաստանի բարելավմամբ զբաղվի. Երջանիկ Ղազարյան 

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դեմ եւ կողմ ակցիաներին:


— Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ այլ արեւմտամետ գործիչներ իրականացրին բողոքի ակցիա՝ ընդդեմ ռուսական ռազմաբազայի։ Դուք եւ այլ քաղաքական ուժեր փորձեցիք հակազդել տեղի ունեցածին: Իրավիճակն ի՞նչ ցույց տվեց:


— Ես շատ վատ եմ վերաբերվում ռուսական ռազմաբազայի դեմ տեղի ունեցած ակցիային։ Իհարկե, ակցիաներ կազմակերպելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքներից է, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդ ունի խաղաղ հավաքների իրավունք։ Սակայն, եթե խոսենք Հայաստանի ներկա իրավիճակի մասին, ապա գտնում եմ, որ երկրի անվտանգային ամբողջ համակարգը գտնվում է շատ ծանր եւ մտահոգիչ վիճակում։ Հենց այսպիսի անկայուն եւ ռիսկային փուլում, երբ երկրի ներսում ու սահմաններին բազմաթիվ լարվածություններ կան, կարծում եմ՝ որոշ գործողություններ, որոնք ուղղված են պետության կայունության խաթարմանը, պարզապես իմաստ չունեն։
Այո՛, փոքրաթիվ խմբով փորձեցին բողոքի ակցիա իրականացնել եւ բարձրացնել օտարերկրյա ռազմական բազաների դուրսբերման պահանջ՝ Հայաստանի տարածքից։ Եվ սա մի հարց է, որը բարձրացվել է ոչ առաջին անգամ։ Տարիների ընթացքում՝ տարբեր ժամանակներում եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից, նման պահանջներ հնչեցվել են։ Սակայն այժմ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց լարված է, եւ Հայաստանը բախվում է բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների, կարծում եմ՝ նման հարցերը պետք է լուծվեն առավել զգուշությամբ, ռազմավարական մոտեցմամբ եւ պետական շահի առաջնահերթությամբ։


— Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, որպեսզի Լենինգրադյան փողոցը անվանափոխվի ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի անունով։


— Տարբեր իշխանությունների ժամանակ փորձեր արվել են` փողոցների անունները փոխելու հետ կապված։ Սակայն այդ անվանափոխություններից ո՛չ փողոցների վիճակն է բարելավվել մինչ այսօր, ո՛չ էլ առաջիկայում է բարելավվելու։ Այս ամենից բացի՝ պետք է նշել, որ իշխանությունների գործը պետք է լինի ոչ թե փողոցների անվանափոխության վրա գումար ծախսելը, այլ քաղաքի իրական խնդիրները լուծելը։ Խոսքը վերաբերում է, օրինակ, Երեւանի աղտոտվածությանը, ծառերի անօրինական հատումներին, ապօրինի շինարարություններին, ջրատարների եւ կոյուղիների մաքրմանը։
Փողոցների անվանափոխությունները ավելի շատ քաղաքական խորամանկությունների են նման, երբ դրանք արվում են որոշակի մարդկանց մտածելակերպին կամ շահերին համահունչ։ Կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա ամեն ինչ։ Սակայն Հայաստանի ներկա իրավիճակում, ինչպես նաեւ տարածաշրջանի անկայուն պայմաններում, առաջին հերթին պետք է լուծել անվտանգային խնդիրները, այլ ոչ թե զբաղվել փողոցների անվանափոխությամբ։ Ոչ ոք դրսից չի գալու եւ Հայաստանի բարելավմամբ զբաղվի. ամեն ինչ պետք է արվի մեր իսկ կողմից։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում