Ալի Աքբար Վելայաթի. «Իրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից»
ՄիջազգայինԻսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը ընդգծել է, որ Կովկասը պատմականորեն միշտ խաղացել է Իրանի համար ռազմավարական պաշտպանական բուֆերի դեր։
Հին հույն պատմաբան և աշխարհագրագետ Հերոդոտոսի կարծիքով՝ հենց Կյուրոսն է ամրաշինություններ կառուցել Կովկասյան տարածաշրջանում՝ Իրանը քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանելու համար։ Այս փորձը, ըստ Վելայաթիի, հաստատում է Կովկասի կայուն դերը որպես Իրանի պաշտպանական սահման։
Խորհրդականը կտրականապես մերժել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով՝ այս ծրագրի իրականացումը անխուսափելիորեն կխաթարի ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։ «Իրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից». հայտարարել է Վելայաթին:

