ՌԴ-ում օծվեց նոր հայկական եկեղեցի

Հասարակություն
Օգոստոսի 24-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ ՌԴ Նախոդկա քաղաքում օծվեց նորակառույց հայկական եկեղեցի։
 
Հանդիսավոր արարողությանը ներկա էին քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Նիկոլայ Դուտկան, ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած հայեր, ինչպես նաև ուխտավորներ Հայաստանից։
 
Նորակառույց եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Հարություն և առաջիկայում ծառայելու է Նախոդկայում ապրող շուրջ երկու հազար հայերի հոգևոր կարիքներին։
 
Տաճարը կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով, ունի 24 մետր բարձրություն և առանձնանում է ճարտարապետական գեղեցկությամբ։
 
Օծման ավարտին թեմակալ առաջնորդը օրհնության գիր շնորհեց բարերար Սամվել Ավետիսյանին։ Գնահատանքի խոսք հղվեց նաև Ավետիսյան եղբայրներին՝ եկեղեցու կառուցման բարեպաշտ նախաձեռնության համար։ Օրհնության գրով պարգևատրվեց «Ակունք» հասարակական կազմակերպության ղեկավար, բարերար Արթուր Թադևոսյանը՝ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց և մշակութային կենտրոն կառուցելու համար։
 
Ներկաներին շնորհավորեց նաև քաղաքապետ Թիմուր Մագինսկին՝ ընդգծելով, որ հայ համայնքը իր հարուստ մշակութային ավանդույթներով մեծապես նպաստում է Նախոդկա քաղաքի բարգավաճմանը։
 
Նախոդկայի նորակառույց եկեղեցին Հեռավոր Արևելքի երկրորդ հայկական եկեղեցին է։ Առաջինը կառուցվել է մեկ դար առաջ՝ 1906 թվականին, Վլադիվոստոկում։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում