«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում

Մշակութային

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 19-ին հյուրախաղերով կլինի Վանաձորում։ Վանաձորցիները Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հնարավորություն կունենան դիտելու «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացումը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։

19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի այս դասական ստեղծագործությունը վերածվել է ժամանակակից թատերական մեկնաբանության, որն արդեն արժանացել է ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանից դուրս փառատոնային հանդիսատեսի բարձր գնահատականներին։ Ներկայացումը բեմադրել է թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը, որի ռեժիսուրան աչքի է ընկնում համարձակ լուծումներով եւ սուր սոցիալական շեշտադրումներով։

Ներկայացման կենտրոնում երիտասարդ Ալեքսանդր Ադուեւն է՝ գավառից մայրաքաղաք ժամանած ռոմանտիկ մի կերպար, ով աստիճանաբար խորտակվում է մեծ քաղաքի ագահության, շահադիտության եւ իշխանատենչ մթնոլորտում։ Նրա բարձր գաղափարները բախվում են մի աշխարհի հետ, որտեղ ամեն ինչ թելադրում է փողը, իսկ զգացմունքներն ու երազանքները կորցնում են արժեքը սառը հաշվարկի եւ իրականության դաժանության առաջ։

Բեմում փայլում են ռուսական թատրոնի հայտնի դերասաններն ու խոստումնալից նորեկները: Ներկայացումը հասցեագրված է չափահաս հանդիսատեսին՝ 18+ տարիքային սահմանափակմամբ, ինչը պայմանավորված է թե՛ թեմայի խորությամբ, թե՛ բեմադրական համարձակ լեզվով։

«Փող․ Կիրք․ Իշխանություն»-ը շարունակում է մնալ 2025 թ. ամենադիտված, հնչեղ եւ ժամանակի շունչն արտացոլող ներկայացումներից մեկը, որը, ժամանակակից գեղարվեստական լեզվով խոսելով, բացահայտում է, թե ինչպես կարող են մարդուն փոխել փողը, անսեր կրքերը եւ իշխանությունը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս «Փող․ Կիրք․ Իշխանություն» ներկայացումը մասնակցել է Անտոն Չեխովի անվան 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Իսկ ՀԹԳՄ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությանն արժանացել մրցանակների միանգամից 4 անվանակարգերում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան