Աստղագուշակ օգոստոսի 24-ի համար

Հասարակություն
Խոյ: Ժամանակն է զբաղվել ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք:
 
Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, ձեր պահվածքը փոքր-ինչ անսովոր կթվա:
 
Ցուլ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին զգացնել կտան: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:
 
Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար: Սիրահարված Խոյերը ևս մեկ անգամ կհամոզվեն ,որ իրենց զգացմունքները փոխադարձ են:
 
Երկվորյակ: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան:
 
Մտերիմների հետ վիճաբանություններ չեն ծագի: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ցանկության դեպքում՝ կկարողանաք վերականգնել ընդհատված հարաբերությունները:
 
Խեցգետին: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը՝ կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն:
 
Նպատակահարմար օր է ճանաչողական Էքսկուրսիաների համար: Ինքներդ ձեր հանդեպ խստապահանջ եք, հնարավոր ամեն բան անում եք նպատակին հասնելու համար: Շփումներում առավել զգույշ եղեք , ոմանք կարող են շահագործել ձեր դրական կողմերը:
 
Առյուծ: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար:Կվայելեք շատերի համակրանքը , հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի մասին խորհելու համար:
 
Ուղևորություններից մեծ բավականություն կստանաք: Կարող եք հաջող գնումներ կատարել, հանդիպել հետաքրքիր մարդկանց: Փոքրիկների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի, դրական լիցքեր կհաղորդի: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք:
 
Կույս: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Հնարավորության դեպքում՝ հետաձգեք բոլոր գործերը և օրը նվիրեք հանգստին: Հնարավոր են հանկարծակի անախորժություններ, վիճաբանություններ կունենաք նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Գնումներն անհաջող կլինեն, կնքած գործարքները՝ ոչ շահեկան:
 
Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգտակար կլինի: Տնային գործերը չեն ձանձրացնի: Փորձեք դրսևորել ձեր խոհարարական հմտությունները և որևէ համեղ բան պատրաստել:
 
 
Կշեռք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Փորձեք ավարտին հասցնել ամսվա ընթացքում կուտակված գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու, ապագա աշխատանքի հետ կապված հարցեր քննարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր աշխատանքի անցնելու որոշում կկայացնեն, կարող են շատ հետաքրքիր առաջարկներ ստանալ:
 
Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ կխլեն, մտերիմները ձեր ուշադրության կարիքն ունեն: Փորձեք անկեղծ զրուցել և հասկանալ նրանց: Երեկոյան կարևոր տեղեկություններ կստանաք:
 
Կարիճ: Օրը լավ կդասավորվի, եթե խելամիտ գործեք: Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հաջողությունը հեշտ չի տրվում, հետևաբար՝ զինվեք համբերությամբ: Հնարավոր են գումարային չնչին կորուստներ: Խոշոր գնումները ցանկալի է հետաձգել, այսօր ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:
 
Շրջապատեք ձեզ հաճելի մարդկանցով, նրանց հետ շփումը տրամադրություն կբարձրացնի: Այսօր հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, կընձեռնվեն նոր հնարավորություններ: Մի՛ շտապեք վստահել անծանոթ մարդկանց, վերջիններիս մտադրությունները միշտ չէ, որ ազնիվ են:
 
Աղեղնավոր: Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Հաջողությունների կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել:
 
Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:
 
Այծեղջյուր: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն, ոչ միանգամից: Հաջողությանի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդների, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: Եթե անգամ սխալվում եք, ապա չեք հուսահատվում, ընդհակառակը՝ նորանոր քայլեր եք ձեռնարկում, ցանկալի արդունք ստանալու համար: Համոզված եք, որ ձեր հաստատակամությունն անպայման կգնահատվի:
 
Հավանական են նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, վեճեր չեն ծագի:
 
Ջրհոս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել:
 
Ընկերների հետ շփումը դրական լիցքեր կհաղորդի: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ: Երեկոն նվիրեք հանգստին, փորձեք վերականգնել ուժերը:
 
Ձկներ: Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ այն անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:
 
Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիս ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ չի հաջողվի թաքցնել:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում