Ի հեճուկս հակառուսական տարրերի՝ ինչ է տեղի ունեցել Գյումրիում
ՆերքաղաքականԻ հեճուկս «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ այլ արեւմտամետ գործիչների նախաձեռնած հանրահավաքի՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի, Գյումրիում տեղի ունեցան ի աջակցություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հավաքներ՝ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության:
Գյումրիի իրադարձությունների կիզակետում էր նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որն իրավիճակը ներկայացրել է ֆոտոշարքով, համապատասխան մեկնաբանություններով՝ հենց դեպքի վայրից.
Սպիտակ ֆայտոնը պատսպարվել էր ստվերում... Մարդիկ տեսնելով գեղեցիկ սպիտակ ֆայտոնը նույնպես գերադասեցին հենց այդ տեղը դարձնել հանդիպման վայր... Պարզվեց, որ ԵՌԱԳՈՒՅՆԸ անձամբ Միքայել Սրբազանն է կապել... Թեպետ գույնը արեւից փախել է, բայց ֆայտոնչին չի հանում, ասում է Սրբազանի ձեռով է կապած... Դուրս կգա, էլի կխնդրեմ, որ նորը կապի...
Մեր այսօրվա անցուդարձը Գյումրիում, երբ Երեւանից եկած ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ, որոնց ճանաչում ենք դեռ Երեւանյան ցույցերից, մեզ բոլորիս ՊԻՆԳ-ՊՈՆԳԻ ԳՆԴԱԿԻ պես վազեցնում էր 102-րդ բազայի մի մուտքից դեպի մյուսը, որպեսզի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ տարրերի ԴԵՍԱՆՏԸ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ կատարի իր սեւ գործը...
Սահակ Շիրոյանը հենց տեղեկացել է հակառուսական տարրերի «ակցիայի» մասին Ջաջուռից, քառասունքի հոգեհացի սեղանից անմիջապես եկել է Գյումրի, որ հակադարձի դրանց...

