Տրվելու է ինչպես իրավական, այնպես էլ՝ իրավաքրեական գնահատականը. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ի պաշտպանություն մեր գործընկերոջ
ԻրավականՔիչ առաջ հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանն ինձ տեղեկացրեց, որ իր անունով սոցիալական ցանցով կեղծ էջ են տեղադրել և հակաօրինական ու հակաբարոյական նյութեր է տեղադրվում, խնդրեց իրավական աջակցություն։
Լինելու է իրավական աջակցություն և տրվելու է դրա ինչպես իրավական, այնպես էլ՝ իրավաքրեական գնահատականը։
Համացանցային այս բարձիթողի վիճակում թիրախավորվում են հանիրավի անձինք։ Ցավոք, պետական լիազոր մարմինների անգործության հետևանքով հաճախ քաղաքացին դառնում է անզոր ու անպաշտպան։
Օրենքի դիկտատուրայի ուժով, ի հեճուկս շատերի, Բնության մեջ յուրաքանչյուրն ունենալու է իր տեղն ու իր դերը։
Աստված Օրհնի Հայաստանը։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

