Ռուսները ակտիվորեն հարձակվում են Դոնբասի բոլոր ուղղություներով. Պոկրովսկ

Միջազգային

ՌԴ ՊՆ-ի տեղեկատվությունը, որ ռուսները Կոնստանտինովկայի հարավային թեւում  մաքրել են Կլեբան-Բիկի ջրամբարի հարավային գոտին եւ գրոհում են այդ կարեւոր քաղաքը, ունի նաեւ մեկ կարեւոր եւ քիչ տեսանելի դետալ: Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, Կլեբան-Բիկ բնակավայրը գարվել եւ ամբողջ օպերացիան ավատրել է «Հարավ» խմբավորումը, մինչդեռ մինչ այս այն գրոհում էր «Կենտրոն» բանակախումբը` 8-րդ բանակը: Սա «տեխնիկական» մանրամասն է, բայց մեծ հետեւանքներով:

Այսպես, ռուսական 8-րդ բանակը գործում է Պոկրովսկի եւ Կոնստանտինովկայի արանքում, եւ Պոկրովսկի ճակատում  ռուսական խոշոր հարձակման փուլում բավականին հետ էր մնացել արեւելյան հարեւան 51-րդ բանակից: Արդյունքում, 51-րդ բանակը չստացավ անգրաժեշտ լոգիստիկան, իսկ դա ուկրաինական կողմին հնարավորություն տվեց հակահարձակում իրականացնել:

Եվ ահա, երբ պարզվում է, որ Կլեբան-Բիկի օպերացիան ավատրել է «Հարավ» խումբը, նշանակում է, որ 8-րդ բանակն այդ հատվածից հանվել է, ինչը հնարավորություն է տվել մոտ կրկնակի մեծացնել իր հզորությունը 51-րդ բանակի աջ թեւում, ինչպես նաեւ` Կոնստանտինովկայի արեւմտյան հատվածի ուղղությամբ (Քարտեզում):

Արդյունքում, վերջին մեկ-երկու օրերին այս երկու ուղղություններում ռուսական ուժերի` 8-րդ բանակի գործողություններում ակտիվության կտրուկ աճ կա:  Ըստ այդմ, բանակի ուժերը արեւելքից Շախովո եւ Սաֆինովկան բնակավայրերի մատույցներում են, որոնց արեւմտյան հատվածից հարվածում է նաեւ 51-րդ բանակը: Ինչպես ներկայացնելու առիթներ ունեցել ենք, հենց Շախովո բնակավայրն է, որը գրավելով, ռուսական ուժերը կլուծեն Պոկրովսկ-Դոբրոպոլե ուղղությամբ հարձակումների լոգիստիկայի հարցը, որից հետո ուկրաինական ուժերի խնդիրը ծայրահեղ բարդանալու է:

Ընդ որում, հակահարձակումը, որն ուկրաիանկան հրամանատարությունն այստեղ նախաձեռնեց` փլուզվող ճակատը կայունացնելու համար, ներկա պահին խեղդված վիճակում է: Այդ մասին է վկայում նաեւ տեղից եկող լուրերը, որ Սիրսկին շտապ կերպով այլ թեժ հատվածներից նորանոր ուժեր է նետում Պոկրովսկ-Դոբարպոլե ուղղություն։ Այն դեպքում, երբ այս ուղղությամբ հակահարձակման համար նա կենտրոնացրել էր ուկրաինական բանակի էլիտար ստորաբաժանումները, որոնք որեւէ լուրջ արդյունք չունենալով, հայտնվեցին «մսաղացի» մեջ: Եվ ահա, երբ բանակային էլիտան աչքի առաջ ոչնչանում է, իսկ ռուսները այսօր-վաղը կապահովեն լոգիստիկաները`վերսկսելով հարձակումը, ապա ճակատի փլուզումը կանխելու` ուկրաինական հրամանատարության հնարավորությունները քիչ տեսանելի են:

Առավել եւս, կրկնենք, 8-րդ բանակը, բացվի Շախովոյից, զարգացնում է հարձակումը Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում, այստեղ եւս ի հայտ է եկել շրջապատման ռեալ հեռանկար: Այսինքն, մեկ ուղղություն չէ, որի մասին հիմա ուկրաինական հրամանատարությունը պետք է  մտածի:

Իսկ ահա բուն Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայում ռուսները գրավել են առանցքային նշանակություն ունեցող Ռոդինսկոե բնակավայրի զգալի մասին: Հարձակում է սկսվել նաեւ Պոկրովսկի արեւմուտքում`ուղղված օղակն նգլոմերացիայի շուրջ փակելուն: Սա արդեն կատաստրոֆա է:

Տես նաեւ https://iravunk.com/?p=321109&l=am, https://iravunk.com/?p=321114&l=am, https://iravunk.com/?p=321117&l=am 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում