Ես ու Մոսոն շատ լավ հարաբերություններ ունենք. Անի Երանյան
Շոու բիզնեսՆազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Անի Երանյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Իր խոսքում Անին անդրադարձել էր նաև նախկին սիրելիի՝ դերասան Մովսես Երեմյանի հետ ներկայիս շփմանն ու հարաբերություններին․
«Ես ու Մոսոն մշտապես շփվում ենք և շատ լավ հարաբերություններ ունենք, և դա, կարծում եմ նորմալ է։ Ես ու Մոսոն որոշեցինք պրոյեկտ անել իրար հետ, իմիջիայլոց, սկզբում որոշել էինք, որ մենք ընդհանրապես չենք խաղալու։ Վստահաբար, շատ մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին ինչ-որ տեղ տեսնելուն, որովհետև ուզենք, թե չուզենք, շատ մարդիկ, որոնք այն թվերից դեռ առաջին սոցկայքերը կային, տեսնում էին իրար հետ նկարներ, այդ ժամանակվանից մեր զույգը սիրել են ու այդ մարդկանց հնարավորություն ենք տալիս ևս մեկ անգամ մեզ միասին տեսնելու»,- նշել է դերասանուհին։
https://iravunk.com/sim/?p=321102&l=am/

