Չինաստանում դատարանը պարտավորեցրել է սիրուհուն` փոխհատուցում վճարել իր մահացած սիրեկանի ընտանիքին
ՀասարակությունՉինաստանում դատարանը պարտավորեցրել է մի կնոջ փոխհատուցում վճարել իր սիրեկանի ընտանիքին այն բանի համար, որ նա մահացել է անկողնում նրա հետ սեքսի ժամանակ։
Ամուսնացած տղամարդը հյուրանոցում հանդիպում էր անցկացրել իր սիրուհուն հետ։ Սակայն նրանց կրքոտ հաճույքների ժամանակ տղամարդը հանկարծակի միոկարդի ինֆարկտ է ստացել։ Զուգընկերը դա չի հասկացել և կարծել է, որ իր սիրելին արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի։ Նա նրան մենակ է թողել սենյակում և տուն է` գնացել դեղորայք վերցնելու։ Երբ նա վերադարձել է, չի կարողացել «արթնացնել» տղամարդուն և զանգահարել է հյուրանոցի անձնակազմին, որը շտապօգնություն է կանչել։ Բայց արդեն ուշ էր։ Մասնագետները պարզել են, որ մահվան պատճառը տղամարդու քրոնիկ հիվանդություններն են, որոնց մասին սիրուհին տեղյակ չի եղել։
Ողբերգությունից հետո մահացածի ընտանիքը՝ նրա կինը և որդին, դիմել են դատարան՝ պահանջելով կնոջից և հյուրանոցից 86 հազար դոլարի (6,9 միլիոն ռուբլի) չափով փոխհատուցում՝ բարոյական վնասի և հուղարկավորության ծախսերի համար։ Արդարադատության համակարգը մասամբ կողմն անցավ մահացածի ընտանիքին և հրամայեց սիրուհուն կնոջը վճարել 8600 դոլարի (690 հազար ռուբլի) չափով փոխհատուցում։
Տես նաեւ https://t.me/iravunk/56693

