Առնվազն Վրաստանի հետ մեր օրակարգը պետք է վերանայվի. Ջոնի Մելիքյան

Ներքաղաքական

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների փոփոխությունը Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վրա, «Իրավունք»-ը հետաքրքրվել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ:

Տասնամյակներ շարունակ մենք փորձել ենք այնպես անել, որ արտաքին գործոնը չխանգարի մեր հարաբերություններին՝ թե՛ տարածաշրջանի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ սկսած Մերձավոր Արեւելքից մինչեւ Ուկրաինա։ Տարբեր ուժեր մշտապես փորձել են ազդել մեր համագործակցության վրա։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ հարաբերությունների տարբեր փաստաթղթերի ստորագրումից հետո, Հայաստանը եւ Վրաստանը փորձել են պահպանել մի մթնոլորտ, որտեղ կողմերը ոչ թե միմյանց մեղադրում են, այլ աջակցում՝ «մեջք մեջքի կանգնած»։

Պետք է ձեւավորել մի տրամադրություն, որ մենք այս տարածաշրջանում պետք է լինենք միմյանց աջակից։ Իմ կարծիքով՝ հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են գործընթացները։ Միասին մենք կարող ենք հետաքրքրություն ներկայացնել արտաքին խաղացողների համար, որովհետեւ առանձին-առանձին այդ հետաքրքրությունն այնքան էլ ակտուալ չէ։ Տարածաշրջանային դերակատարում ունենալը հնարավոր է միայն համատեղ գործողություններով։

Այս պահին դեռեւս չլուծված կոնֆլիկտ ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ քանի որ Հայաստանը նաեւ ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ երկրների հետ, այս իրավիճակն ավելի է բարդանում։ Հետեւաբար, անհրաժեշտ է ձեւավորել հարաբերություններ արտաքին խաղացողների հետ այնպես, որ կարողանանք ոչ միայն արդյունավետ համագործակցել, այլեւ ներգրավել ներդրումներ ու նախագծեր՝ բերված հենց այս տարածաշրջան։

Առնվազն Վրաստանի հետ մեր օրակարգը պետք է վերանայվի։ Այն պետք է ուղղված լինի հարաբերությունների խորացմանը, ինչը ժամանակի ընթացքում կբերի նաեւ տնտեսական բարձրորակ հարաբերությունների՝ համապատասխան ռազմավարական մակարդակին։ Այսօր այդ երկուսն իրարից շատ հեռու են։

Ադրբեջանի հետ, օրինակ, նրանք արդեն հասել են քաղաքական եւ ռազմավարական համագործակցության որոշակի մակարդակի։ Իսկ մեզ հետ՝ հակառակ ուղղությամբ են գնում։ Այդ պատճառով, իմ կարծիքով, պետք է շատ ակտիվ աշխատել՝ թե՛ տարածաշրջանի ներսում, թե՛ դրանից դուրս, որպեսզի ձևավորենք հարաբերություններ, որոնք ոչ միայն շահավետ կլինեն, այլ նաեւ ցանկալի ու փոխադարձորեն օգտակար։

Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ մենք ունեցել ենք համաժողով՝ նվիրված Հայաստան-Վրաստան հարաբերություններին, որտեղ փորձագետներով երկու երկրներից քննարկեցինք՝ ինչ կարելի է անել այդ հարաբերությունները խորացնելու եւ ավելի լավ մակարդակի բերելու համար։ Մեր նպատակն էր ուղենշել հնարավոր քայլեր թե՛ իշխանությունների, թե՛ փորձագիտական շրջանակների համար։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում