«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պարարտ հող է նախապատրաստվում ապրելու մի երկրում, որտեղ ոչ թե օրենքն է գործում, այլ «պանյատները». Հայտնի փաստաբանի ուշագրավ հայտարարությունը

Իրավական

Որքանո՞վ է օրինական քաղաքապետարանի աշխատողների կողմից քաղաքային տրանսպորտում քաղաքացիներին նույնայանացնելը և տուգանելը

Քաղաքացին ունի պոզիտիվ պարտավորություն՝ լինելու օրինապաշտ և գիտակցելու, որ իր կատարած ցանկացած  զանցանքի համար պատասխանատվություն է կրելու օրենքի ողջ խստությամբ, ընդ որում, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մշակույթ, որ զանցառուն նաև բարոյական հարթությունում լուրջ խնդիրների առաջ կանգնի, քանի որ հասարակական կարծիքի ուժը զորավոր է, բայց միևնույն ժամանակ պետական կամ համայնքային լիազոր մարմինները պարտավոր են կատարել բացառապես այնպիսի գործառույթներ, ինչն իրենց վերապահված է օրենքով, հակառակ պարագայում ապրելու ենք այնպիսի միջավայրում, որ ում ատամն ինչպես կտրեց, այնպես էլ ապրելու է։ Զոռբան զոռբայություն է անելու, խեղճն էլ մնալու է խեղճ, իշխանավորն էլ իր հանցագործ անտարբերությամբ պարարտ հող է նախապատրաստելու ապրելու մի երկրում, որտեղ ոչ թե օրենքն է գործում, այլ "պանյատները", որտեղ գերակա է ոչ թե իրավունքը, պետական շահը, այլ նեղ անձնային, կուսակցական, իշխանության շահը։
Երանի այն իշխանավորին, ով օրենքի դիկտատուրայի ուժով առաջինը սկսելու է իրենից ու իր մերձավորներից և երկրում ձևավորելու է օրինապաշտ քաղաքացու ինստիտուտը։ Քաղաքային իշխանության  այս հրապարակային անօրինական գործառույթն առերևույթ լուծում է լոկալ խնդիր, սակայն գլոբալ առումով իր մեջ պարունակում է վատ նախադեպ և օրինակ խնդիրները լուծելու անօրինական եղանակով, ինչն անթույլատրելի է։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մուտք գործելով հանրային տրանսպորտ պարտադրում են քաղաքացիներին նույնականանալ՝ պարզելու համար արդյո՞ք նրանք կատարել են ուղեվարձի վճարումը։
Նման գործողությունները դուրս են քաղաքապետարանի աշխատակիցների լիազորությունների շրջանակից և սահմանափակում են   քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Իրավական հիմնավորում.
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 23 – յուրաքանչյուր ոք ունի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։
Հոդված 27 – յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։

Քաղաքապետարանի աշխատակցի կողմից անձի նույնականացման պարտադրումը հակասում է վերոնշյալ դրույթներին։

ՀՀ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք.
Հոդված 6, հոդված Քաղաքապետարանը կազմակերպում և վերահսկում է ուղևորափոխադրումները, սակայն ուղևորների նույնականացում իրականացնելու լիազորություն նրան չի վերապահվել։

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (ՎԻՎՕ).
Ուղեվարձ չվճարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը կամ լիազորված վերահսկող մարմնին, ոչ թե քաղաքապետարանի սովորական աշխատակցին։

Վերոգրյալով պայմանավորված'
անհրաժեշտ է դադարեցնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից քաղաքացիների նույնականացման պարտադրանքի անօրինական պրակտիկան։ Դա ոչ միայն պատիվ  չի բերում քաղաքային իշխանությանը, այլ նաև դրա իրավական հետևանքները կարող է լուրջ խնդիրներ առաջացնի քաղաքի բյուջեին։
Ներպետական օրենսդրությունն ունի այլ իրավական գործիքներ։

Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան