Հասարակությունը չի աջակցում ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդդիմությանը. Վազգեն Պետրոսյան

Ներքաղաքական

Ճանաչողական պատերազմ. պատերազմ կամ վախ, այլ կերպ ասած՝ հաղթանակ կամ պարտություն։

2020 թվականի պատերազմի առաջացման, Հայ զինվորի հերոսությունների, նրա դեմ գործած դավաճանությունների, թրքական և արևմտյան 5-րդ շարասյան աշխատանքների առանձնահատկությունների մասին դեռ շատ է վերլուծվելու և գրվելու։ Պատերազմի օրերին, բոլորս ենք հիշում, ամեն գիշեր Հայաստանի պետական հեռուստաընկերությունը լուրերից հետո ամենօրյա ռեժմիով էկրանին հրապարակում էր զոհված զինծառայողների անուն-ազգանունները․ ընդամենը մեկ նպատակ ուներ՝ հասարակությանը ներշնչելու վախ պատերազմից։ Հաջողեցին։ Հետո էլ հայտարարեցին, թե հազարավոր երիտասարդներ զոհվել են հանուն ոչնչի․․․

Այժմ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության համաձայնագրի ստորագրման և դրանից բխող «արևմտյան ներդրումների» դեպի Հայաստան հոսքի մասին։ Նիկոլն ու թիմակիցները և ընդդիմության անխոհեմ քարոզչությունը կարողացել են հայությանը և օտարերկրյա գործընկերներին համոզել, որ եթե Նիկոլը չլինի, նորից պատերազմ է լինելու։ Արդյունքում՝ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված, որը հոգնել է պատերազմից և ընդդիմության անհետևողական աշխատանքից, չի ուզում մասնակցել ոչ մի միջոցառման։ Ընդդիմությունը չուզեց տեսնել, թե ինչ է կատարվում հասարակության լայն խավի մտքում և սրտում։ Ըստ էության՝ այսօր հասարակությունը չի աջակցում ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդդիմությանը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել՝ պատերազմի այս փուլում հաղթող են ճանաչվել Ադրբեջանը և նրա եռանդուն ու նվիրված Նիկոլն ու արևմտյան գործընկերները։

2020 թվականի պատերազմից հետո տեսնում ենք, թե ինչ ջանասիրաբար է Նիկոլը կիրառում ճանաչողական և հոգեբանական պատերազմների ոլորտում գոյություն ունեցող բոլոր միջոցները, որպեսզի ջլատի հայության միասնականությունը։ Եվ այստեղ նուրբ կետն այն է, որ այս պատերազմական իրավիճակում որոշ քաղաքական գործիչների, կուսակցությունների և խմբերի խոսքերը, հայտարարություններն ու գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարված հայության միասնությանը։ Սա և՛ դավաճանություն է, և՛ թշնամու ճանաչողական պատերազմի շարունակություն՝ ժողովրդի համոզմունքներն ու վարքագիծը փոխելու, Արցախի առաջին պատերազմի հաղթանակն ու համախմբվածությունը պարտության և բաժանման վերածելու, կամ, առնվազն, ժողովրդին համոզելու, թե ի վերջո մենք պարտվել ենք...

Հայությունը, այո, պարտվեց մարտում, բայց հիմնական ճակատամարտը դեռ սպասում է ամբողջ հարափոփոխ տարածաշրջանին և աշխարհին։ Որպես ազգ, պետություն՝ մենք պարտավոր ենք պատրաստվել դրան։ Պատրաստվել բոլոր բնագավառներում», - գրել է Հայաստանի Ժողովրդական շարժման համակարգող ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում