«Ժողովուրդ». ՔՊ-ում շոկի մեջ են. կոռուպցիոն կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը վերադառնում է գործադիր
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանը որոշել է նրան կրկին գործադիր մարմին ուղարկել՝ այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ երեկ ՔՊ-ում շոկի մեջ էին, թե կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Նիկոլ Փաշինյանի վստահությունը շահել այն դեպքում, երբ նրան, կարելի է ասել, սկանդալային ձեւով Փաշինյանը հեռացրել էր Կառավարության կազմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

