Ջոհացու. Ճապոնիայում նոր թրենդ է ի հայտ եկել` մարդիկ անհետանում են առանց որեւէ հետքի
Միջազգային«Լրիվ անհետացման» ծառայությունները Ճապոնիայում ժողովրդականություն են ձեռք բերում. ամեն տարի մոտ 80,000 մարդ «անհետանում է»։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մարդիկ կարող են ցանկանալ անհետանալ։ Ընդմիշտ։ Բայց Ճապոնիայում այս բոլոր մարդկանց անվանում են մեկ հատուկ անունով՝ Ջոհացու՝ անհետացած։
Պաստճառները տարբեր են. մարդիկ փախչում ընտանեկան բռնությունից, հետապնդումներից կամ մեծ պարտքերից։ Սա ներառում է կորպորատիվ մշակույթ, որտեղ աշխատանքից ազատվելը համարվում է ամոթալի։
Փողի դիմաց կարող ես գաղտնի տեղափոխվել մեկ այլ քաղաք, փոխել անունդ և արտաքինդ։
Չնայած այն հանգամանքին, որ Ջոհացուները փախչում են բոլորից, նրանք դա մենակ չեն անում։ Իրականում նրանք դիմում են այսպես կոչված «գիշերային փոխադրողներին»։ Նրանց աշխատանքն է գիշերվա քողի տակ մարդկանց տեղափոխել նոր, անհայտ վայրեր»։

