Գյումրու Պատվո բլուրում անցկացվեց հուշահամալիրի վերականգնման 15-ամյակին նվիրված միջոցառում
ԹեմաՕգոստոսի 20-ին Գյումրու Պատվո բլուրում անցկացվեց հուշահամալիրի վերականգնման 15-ամյակին նվիրված միջոցառում։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրում, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից նույնպես ծաղկեպսակ դրվեց։
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, Գյումրու փոխքաղաքապետեր Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը, Տվեր քաղաքի հասարակական պալատի նախագահ Բ. Ռաբնյուկը, ինչպես նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի բարձրաստիճան սպաներ, զինվորականներ և բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց ֆոտո-ցուցահանդես:

