Բացահայտվել է Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը
ՀասարակությունՕգոստոսի 16-ին՝ ժամը 7.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել: Պարզվել է, որ Գյուրջյան փողոցի բնակիչ, 26-ամյա երիտասարդը բուժօգնության է դիմել կտրած-ծակած վերքով:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել երիտասարդին, դանակահարել և հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ:
Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայողները համագործակցությամբ պարզել են, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի երկու երիտասարդներ՝ 22 և 21 տարեկան: Օգոստոսի 18-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին:
Գողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

