ՍԻՄ-ը շնորհավորում է իր ամենատարեց անդամի դարը բոլորած տարեդարձը

Թեմա

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը շնորհավորում է իր ամենատարեց անդամի՝ ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ ծննդյան 101-ամյակի առթիվ։

Նրա կյանքի ուղին ոչ միայն պատիվ է ՍԻՄ կուսակցության համար, այլեւ՝ օրինակելի էջ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ներսես Սիմոնյանն իր ողջ կյանքը նվիրել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, իսկ հետո՝ կրթությանը, սերունդների դաստիարակությանը։ Իր կյանքի ամեն փուլը համադրելի է հերոսության, նվիրումի ու մարդկային մեծության բարձրագույն չափանիշներին։

Պատերազմի դաշտում Ներսես Սիմոնյանը եղել է այն մարդկանցից, ում անձնական ողբերգություններն ու անձնուրաց պայքարը դարձել են մեր ժողովրդի հաղթանակի հենասյուներից մեկը։ «Յոթ համադասարանցիներով էինք ռազմաճակատում: Այդ յոթից չորսը զոհվեցին Նովորոսիյսկում, երկուսս վիրավոր ետ դարձանք, միայն մեկը հասավ Բեռլին...» – այս խոսքերով է Ներսես Սիմոնյանը հիշեցնում, թե ինչ գին է վճարվել խաղաղության համար։

Նրա կենսագրությունը ոչ միայն անցյալի մասին վկայող վավերագիր է, այլ նաեւ ապագային ուղղված պատգամ։ Ներսես Սիմոնյանի օրինակով սերունդներին փոխանցվում է ոչ միայն խիզախություն, այլ նաեւ ազնվություն, հավատ, ողջախոհություն եւ լավատեսություն։ Ինչպես ինքն է ասում. «Լավատեսությունն առհասարակ պետք է մարդուն»։

Եվ, իսկապես, Ներսես Սիմոնյանն իր ողջ կյանքում եղել է լավատեսության կրողը՝ նույնիսկ ամենադաժան ժամանակներում։ «Հիմա էլ խելացի, լավ երեխաներ կան, բայց անպետքներ էլ կան… Ներկա սերնդին նույնպես պետք է լավ գնահատական տալ», - նշում է Ներսես պապը:

Սիրով ենք հիշում, թե ինչ հպարտությամբ եւ արժանապատվությամբ է նա պատմում իր մասնակցության մասին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած վերջին զորահանդեսին. «Ես ու մի քանի վետերաններ նստել էինք երկրորդ շարքում։ Իմ դիմաց նստած էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երբ ավարտվեց ողջ միջոցառումը, Վլադիմիր Պուտինը մոտեցավ եւ ձեռքով բոլորիս ողջունեց»։

Ներսես Սիմոնյանի ներկայությունը ՍԻՄ-ում՝ որպես ամենատարեց անդամ, իսկապես մեծ հպարտություն է կուսակցության համար։ Նրա ապրած ուղին,  դիրքորոշումները եւ ազնիվ խոսքը՝ իր ամեն հարցազրույցում, որոնք հաճախ տեղ են գտնում «Իրավունք» թերթի էջերում, մեր ժողովրդին ու հատկապես երիտասարդությանը պարգեւում են գիտակցում, թե ով է հերոսը, ինչ արժեք ունի անցյալը եւ ինչպես է կառուցվում արժանապատիվ ապագա։

Ցանկանում ենք նրան քաջառողջություն, հոգու խաղաղություն ու լուսավոր օրեր։ Թող իր լուսավոր օրինակն ապրի հայ ազգի մեջ ամեն օր՝ որպես սերնդից սերունդ փոխանցվող խորհուրդ, որպես ներշնչանքի ու արժանապատվության նշաձող։ 

https://iravunk.com/sim/?p=320883&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ