«Հրապարակ». Փաշինյանը գտել է նախընտրական կարգախոսը. թմբկահարելու են «խաղաղություն» բառը

Միջազգային

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բազմիցս գրել ենք, որ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեւական ժամանակ է՝ նախընտրական կարգախոսի փնտրտուքների մեջ է։ Հասկանում են, որ խոստացված ապագան՝ պայծառ ապագան, այդպես էլ չբերեցին, խաղաղության դարաշրջանն էլ բացելու փոխարեն Արցախը կորցրինք, Հայաստանի սուվերեն տարածքից մինչեւ անգամ հանձնեցինք։

Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։
Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար, ոչ թե Փաշինյանի էլեկտորատի, պարզ է, որ ստորագրված համաձայնությունները, ինչը Փաշինյանը հրամցնում է իբրեւ խաղաղություն, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը սահմանափակելու է անգամ արցախյան մարտում ընկածների հերոսությունների մասին խոսելը, քանի որ դա միակողմանի զիջումների մասին պայմանավորվածությունների շղթա է, այն կնքվելուց հետո Ադրբեջանն է որոշելու՝ Հայաստանում ով ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ ոչ։  

Ասենք՝ հերոսի մասին գուցե չկարողանանք ասել, որ ընկել է հանուն Արցախի, Ադրբեջանը դա կարող է դիտարկել իբրեւ անջատողականություն, բռնի ծայրահեղականություն եւ այլն, մինչդեռ, խաղաղության նախաստորագրված պայմանագրի 9-րդ կետով՝ կողմերը դատապարտելու եւ պայքարելու են նման դրսեւորումների դեմ։

Պատահական չէ, որ Փաշինյանն ուղերձում ասում է․ «Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին»։

Տես նաեւ https://t.me/iravunk/56567  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում