Արևմուտքի կողմից Զելենսկիին «դուրս գրելու» գործընթացն ավարտվում է

Միջազգային

Ուկրաինական միանգամայն տեղեկացված փորձագիտական աղբյուրն այս կերպ է ընկալում ստեղծված իրավիճակը. քաղաքական իմաստով Զելենսկին արդեն դիակ է: Ամբողջ հարցը հիմա այն է, թե ֆիզիկական իմաստով ի՞նչ կլինի նրա հետ: Իսկ Ուկրաինայի ինչ լինելու հարցն արդեն կարելի է որոշված համարել: Ըստ աղբյուրի.

«Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ Արևմուտքի կողմից Զելենսկիին «դուրս գրելու» գործընթացն արդեն արդյունավետորեն մեկնարկել է, թեեւ ճիշտ կլիներ ասել` ավարտվում է։

Թրամփին հաջողվեց պարտադրել իր սեփական սցենարը. «նախ հրադադար, հետո բանակցություններ» գաղափարի փոխարեն այժմ պաշտոնապես ուժի մեջ է մտնում «նախ գործարք, հետո հրադադար» սկզբունքը։ Սա կարևոր շրջադարձային պահ է, քանի որ Եվրոպան փորձեց պահել ժամանակավոր հրադադարի տարբերակը, բայց վերջում Մակրոնը, Մերցը, Ռուտեն և դեր Լեյենը ստիպված եղան նահանջել։ Սթարմերը դեռ մինչ Վաշինգտոն մեկնելն էր ակնարկում, որ դիմադրելն անիմաստ է. երեւի ձեռքերը վեր էր բարձրացրել Թրամփի վերջին բրիտանական այցի շրջանակներում: Կան խոսակցություններ, որ դրա ժամանակ Թրամփը մի քանի կոնկրետ փաստեր է դրել Սթարմերի առաջ` ավելացնելով` ինքն որոշիր, եւ նա էլ որոշել է: 

Զելենսկին նաև հեռացել է տարածքային հարցերում կատեգորիկ «ոչ» դիրքորոշումից։ Նա արդեն թույլ է տալիս քննարկել տարածքների փոխանակման հարցը՝ ռուսական զորքերի այլ տարածաշրջաններից դուրսբերման դիմաց: Թեեւ դեռ արդարանում է Սահմանադրությանը հղումներով, սակայն «փոխանակման» հնարավորությունը ճանաչելու փաստն ինքնին նահանջ է նրա նախկին հռետորաբանությունից, որ ցանկացած զիջում անհնար է։ Իսկ 1991թ. սահմանենրի մասին խոսելն արդեն ծիծաղելի կլինի:

Անվտանգության երաշխիքները այժմ քննարկվում են միայն «առանց ՆԱՏՕ-ի» ձևաչափով։ Զելենսկին որպես փոխհատուցում խնդրում է 100 միլիարդ դոլարի զենք, բայց նույնիսկ արևմտյան գործընկերները խոստովանում են, որ այլևս խոսք չկա զորքեր մտցնելու կամ դաշինքին լիիրավ անդամակցության մասին։ Մոսկվայի համար սա ռազմավարական հաղթանակ է, իսկ Կիևի համար՝ խոստովանություն, որ «արևմտյան հովանոցը» վերածվել է ցնցոտիների։

Այս զիջումների ֆոնին պարզ է դառնում, որ Բանկովան մենակ է մնացել։ Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում Զելենսկին այլևս չի ընկալվում որպես «դիմադրության առաջնորդ», այլ որպես ժամանակավոր դեմք, որին դեռ պահում են Պուտինի հետ գործարքի համար։ Թրամփը ուղղակիորեն սկսում է Զելենսկու և Պուտինի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ սկզբում երկկողմ, ապա եռակողմ՝ նրա մասնակցությամբ։ Եթե Կիևը չընդունի «Ալյասկայի պայմանները», գագաթնաժողովը պարզապես կարող է խափանվել։ Իսկ այդ դեպքում Թրամփը Զելենսկուն կհռչակի խաղաղության ձախողող, հազարավոր ներ զոհերի մահվան մեղավոր, իշխանությունն ապօրինաբար զբաղեցնող, ԱՄՆ-ի տված 350 միլիարդը թալանող նեոնացիզմի հովանավոր: Դրանից հետո քանի՞ ցենտի արժեք կունենա Զելենսկու անձնական անվտանգությունն ու կյանքը:

Հիմնական խաղադրույքը այլևս նրա իշխանությունը պահպանելու վրա չէ, այլ արագ խաղաղության վրա, որը օգտակար կլինի Միացյալ Նահանգների, իսկ Եվրոպան տեսք կընդունի, որ նաեւ իր համար։ Միակ հարցն այն է, թե որքան ժամանակ կարող է Բանկովայան կդիմանա ճնշմանը, նախքան ԶեԵրմակը վերջնականապես կհանձնվեն»։

Տես նաեւ https://t.me/iravunk/56559 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի