Թուրք-ադրբեջանական խամաճիկների ձեռքին գործիք չդառնա՛ք. Չախալյանը՝ դատախազներին

Տեսանյութեր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ եւս 15-ի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը։

Թեպետ դատական նիստը դռնբաց էր, բայց անգամ մեղադրյալների հարազատները մեծամասամբ չկարողացան ներկա գտնվել: Դահլիճում մի կերպ տեղավորվել էին 17 մեղադրյալներն՝ իրենց փաստաբաններով, մեծ թվով ոստիկաններ եւ լրագրողներ: Նիստի ընթացքում դատավոր Կարեն Ֆարխոյանը հասցրեց միայն ծանոթանալ մեղադրյալների հետ, թե ով ով է, երբանից է կալանքի տակ, որտեղ է սովորել եւ աշխատել:

Հատկանշական էր Վահագն Չախալյանի խոսքը, որը ներկայացավ այսպես. «2006 թվականին էլի՛ քաղաքական հայացքներիս համար՝ դատապարտվել եմ ՀՀ-ում, 2008 թվականին էլի՛ քաղաքական հայացքներիս համար դատապարտվել եմ Վրաստանում՝ Սահակաշվիլու կողմից: 9 տարի նստել եմ, իշխանափոխությունից հետո արդարացվել եմ: Վրաստանի իշխանությունները ներողություն են խնդրել եւ ազատ են արձակել: Հիմա էլ վերջին տարիներին Հայաստանում եմ դատապարտվում՝ նորից քաղաքական հայացքներիս համար: Բայց վստահ եմ՝ արդարությունը հաղթելու է»:

«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիրը հիշեցրեց, որ այս իշխանության օրոք Նիկոլ Փաշինյանի Ջավախք գնալու ժամանակ են առաջին անգամ իրեն կալանավորել, որպեսզի ինքը չգնա Ջավախք. «Դրանից հետո հա կալանավորել ու կալանավորել են, ինչպես դատարանում արդեն իսկ նշվել է, հակաիշխանական կեցվածքիս համար: Ուղղակի, մի շտկում անեմ՝ հայամետ կեցվածքիս: Եվ հորդորում եմ մեղադրող դատախազներին հայամետ, պետականամետ կեցվածք ցուցաբերեն, թուրք-ադրբեջանական խամաճիկների ձեռքին գործիք չդառնան»:

Նշենք, որ սույն քրեական գործով երկրորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին, ժամը՝ 14:30-ին, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Արշակունյաց 24/1): Ըստ դատավորի, այնտեղ կհատկացնեն ավելի մեծ նիստերի դահլիճ: Փաստաբանները փորձեցին հետաքրքրվել, թե մեղադրյալներից քանիսի խափանման միջոցի փոփոխության հարցն է քննվելու, սակայն դատավորը հղում անելով համապատասխան օրենքին՝ տվեց ոչ կոնկրետ պատասխան, թե հերթականությամբ են քննելու: Նիստն ավարտվեց Վահագն Չախալյանի բացականչությամբ: Նա ցիտեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքը. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում