Շատ նման է, որ բոլորին «հաշտեցնող» Թրամփն ակամա հաշտեցրեց նաեւ Չինաստանին եւ Հնդկաստանին
ՄիջազգայինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:
Այսպիսով, եթե ամեն ինչ հաջող ընթանա, սեպտեմբերի սկզբներին Մոդին կայցելի Պոկին, ինչը չինա-հնդկական հակամարտության երկարամյա էջը փակելու շատ լավ շանս է:
Կարճ ասած, Թրամփն այնքան է տարված բոլորին հաշտեցնելու մոլուցկով, որ ակամա հաշտեցնում է նաեւ Չինաստանին եւ Հնդկաստանին: Թեեւ դա ամենավերջին բանն է, որը ցանկալի է ԱՄՆ-ի համար:

