Զելենսկուն առավելագույն երկու շաբաթ վերջնաժամկետ տրվեց

Վերլուծություն

Այսպիսով, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում` Սպիտակ տանը:

Կարելի է ֆիքսել այս հիմնական արդյունքները.

1. Զելենսկին (եվրոպացիները) ընդունեցին, որ չի լինելու հրադադար, եւ պետք է միանգամից գնալ խաղաղության:

2. Զելենսկին բացահայտ չմերժեց տարածքների փոխանակման սցենարը, որը ցուցադրաբար մերժում էր մինչ հանդիպումը: Բայց նաեւ հասավ նրան, որ այդ հարցը պետք է քննարկի անձամբ Պուտինի հետ:

3. Փրամփը, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեց, որ անմիջապես սկսում է Պուտին-Զելոնսկի եւ ապա նաեւ իր մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստումը:

Ահա, սրանքեն հիմնական կետերը: Նմացածը` Ուկրաինայի նվտանգության երաշխիքներ, ՆԱՏՕ չի մտնելու եւ այլն, այս պահին երկրորդ պլանում են եւհիմնականում լուծված:

Ուկրաինական աղբյուրները, գնահատելով հիմնական պայմանավորվածությունները, կարծում են, որ Զելենսկին, այնուամենայնիվ, կարողացավ իր համար միանգամայն բարդ իրավիճակում ժամանակ շահելու միջոց գտնել` տարածքների թեման փոխանցելով Պուտինի հետ հանդիպման օրակարգ: Հիմա կսկսի տարբեր պատրվակներով ձգձգել այդ հանդիպումը` մեծացնելով իր ժամանակի պաշարը: Ինչ-որ իմաստով այդպես էլ կա: Միայն թե ո´չ Թրամփն է հիմար եւ ո´չ էլ` Պուտինը: 

Նախ, Ալյասկայի հանդիպման ֆոնին Թրամփն ինքը քանիցս հայտարարեց, որ Զելենսկու հետ տարածքների փոխանակման հարց ինքը չէ, որ պետք է պաշտոնապես լուծի. այդ թեման լինելու է Պուտին-Զելենսկի հնդիպման օրակարգում: Այսինքն, ոչ մի անսպասելի բան չկա, երբ զելենսկին խոսում է հենց Պուտինի հետ այդ հարցը լուծելու մասին:

Հաջորդը. այն, որ Թրամփը հենց հանդիպման ժամանակ կապվեց Պուտինի հետ եւ միայն դրանից հետո հայտարարեց Զելենսկու հետ հանդիպում կազմակերպելու մասին, հուշում է, որ Զելենսկու «ժամանակ ձգելու» քայլին Մոսկվան եւ Վաշինգտոնը պատրաստ են: Հաշվի առնելով, որ այդհոռախոսազանգից հետո Թրամփը հայտարարեց, որ սկսում է Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպումը, նշանակում է, որ  դրա վերջնական դետալները հստակեցնելու համար էր այդ զանգը: Արդյունքում, հանդիպումը շատ արագ կկազմակերպվի, որի ժամանակ Զելենսկին կմնա նույն իրողության առաջ` ընդունել տարածքների փոխանակման առաջարկը կամ հրաժարվել: Հրաժարվելու կամ հանդիպումը ձախողելու դեպքում իրավիճակը կարող է Մոսկվայի համար ավելի ձեռնտու լինել: Այսինքն, բոլորը համաձայն են, որ մինչ խաղաղություն հրադադարի ռեժիմ չի լինելու, ըստ այդմ, բանակցություններից Զելենսկու հրաժարվելու կամ տարածքների թեման մերժելու դեպքում ռուսները պարզապես կշարունակեն աճող մասշտաբներով ներկայիս հարձակումները: Թրամփն էլ իրեն «խաղից դուրս» կհամարի: Իսկ թե որտեղ կանգ կառնի ռուսական հարձակումը եւ ինչ նոր պայմաններ կառաջադրվեն Կիեւին, դա այլ հարց է: Եվ նման է, որ Մոսկվայի, միգուցե նաեւ` Թրամփի համար հենց դա էր վաշինգտոնյան հանդիպման հիմնական իմաստը. բոլորին պարտադրել ընդունել, որ ոչ մի հրադադար էլ մինչեւ խաղաղություն չի լինելու:  

Ի դեպ, Թրամփը Զելենսկուն պարզ հայտնեց ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Ավելին, նույնիսկ ծաղրական տոնով, որ եթե պատերազմի պայմաններում պետք է ընտրություններ չլինեն, պա ԱՄՆ-ում առհասարակ ընտրություններ չէին լինի. միշտ ինչ-որ պատերազմ կա: Սա Զելենսկու համար ցուցադրական ակնարկ է. Թրամփը կարող է այլեւս չընդունել նրա լեգիտիմությունը: Իսկ դա մեկ բան է նշանակում` որեւէ հարաբերություններ Զելենսկուեւ նրա վարչախմբի հետ չեն լինելու` հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ: Թերեւս, սա մեկ բան է նշանակում. Թրամփն այլեւս չի ցանկանում Զելենսկուն Կիեւում տեսնել: Կհեռանա նա կամավոր` անձնական անվտանգության որոշակի երաշխիքներով, թե կհեռացնեն` առանց որեւէ երաշխիքի, Զելենսկին է որոշողը:

Ըստ այդմ, պետք է կողմնորոշվի` ընդունելու է նրա ներկայացված խաղաղության պայմանները, թե` ոչ: Այսինքն, Զելենսկին ոչ թե կարողացավ առավելագույնը երկու շաբաթ ժամանակ պոկել, ինչպես որ կարծում են Ուկրաինայում, այլ նրան այդ երկու շաբաթ ժամանակը տվեցին: Ու վերջ, դա վերջաժամկետն է:

Տես նաեւ https://t.me/iravunk/56529 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում