Ինչ են քննարկել Պուտինը և Թրամփը գիշերային հեռախոսազրույցում

Միջազգային

ԱՄՆ-ում ավարտված Թրամփի ու Զելենսկու եւ դրան հաջորդած` եվրաառաջներդների մասնակցության համդեպման արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկատվություն չկա: ՄԻայն որոշ դետալներ են թույլ տալիս պատկերացում կազմեկ հետագա տարբերակների մասին:

Այսպես, հանդիպումից հետո Թրամփի շտռապես կապր մեջ մտնել Պուտինի հետ: Զրույցը տևել է մոտ 40 րոպե, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ըստ նրա.

Թրամփը Պուտինին տեղեկացրել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ ավարտված բանակցությունների մասին։

Նախագահները հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին։

Պուտինը և Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մակարդակը բարձրացնելու գաղափարը։

Նախագահները համաձայնել են շարունակել սերտ կապ հաստատել միմյանց հետ ուկրաինական ճգնաժամի և այլ հրատապ հարցերի շուրջ։

Այս ամենը հուշում է, որ Սպիտակ տանը վերջնական պայմանավորվածություններ չեն եղել, թեեւ բանակցաությունները դեռ մնում են ակտիվ փուլում:

Իսկ ահա Թրամփը նաև իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ սկսել է Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որից հետո պետք է տեղի ունենա եռակի հանդիպում Թրամփի մասնակցությամբ։

Որոշ մեկնաբանություններ տվել է նաեւ Զելենսկին, ինչից կարելի է ենթադրել, որ ինչ-որ զիջումներ նա, այնուամենայնիվ, գնացել է:

Այսպես, ըստ Զելենսկու, Ուկրաինան այլևս չի պնդի հրադադարի վրա որպես Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների պայման, ինչը Մոսկվայի հիմնական պայմաններից է։ Մնացած ամեն ինչ, ընդհանուր առմամբ, հին սցենարի համաձայն է։ Նա հավելեց, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ. «Տարածքների հարցը կքննարկվի միայն իմ և Պուտինի միջև»:

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մանրամասները կմշակվեն տասը օրվա ընթացքում, վստահեցնում է Զելենսկին։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ այդ երաշխիքները կտրամադրեն եվրոպական երկրները՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված։

Այսպիսով, նման է, որ Պուտին-Զելենսկի եւ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպում ծրագրվում է: Ընդ որում, դատելով Թրամփի ավելի վաղ հնչեցրած հայտարարություններից, այն պետք է կազմակերպվի շատ արագ, թերեւս անգամ առաջիկա օրերին կամ մեկ-երկու շաբաթներին: Եթե այդ հանդիպումը լինի, կնշանակի, որ Վաշինգտոնում Զելենսկին, այնուամենայնիվ, տարածքներ հանձնելու խոստումներ Թրամփին տվել է. այլապես քիչ հավանական է, որ  Պուտինը կհամաձայնվի Զելենսկու հետ հանդիպել:

Տես նաեւ https://t.me/iravunk/56523 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում