Աշխարհիկ իշխանությունները եկեղեցու խնդիրներով չպետք է զբաղվեն. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

Հայաստանի օրվա իշխանության ցուցաբերած հռետորաբանությունը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բավական լայն քննարկումների առիթ է դարձել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Հայաստանյան իշխանության հռետորաբանությունն է սրվել՝ սկսած եպիսկոպոսների կուսության խնդրից մինչեւ եկեղեցին չուլանների հետ համեմատելը։ Երբեւէ որեւէ անգամ մուսուլման ղեկավար, կարծես, նման հայտարարություն իրեն թույլ չի տվել։ Ինքներդ ի՞նչ գնահատական կտաք այս հանգամանքին։

Ես արդեն բազմիցս տվել եմ իմ գնահատականը, հատկապես վերջին մի քանի օրերին։ Ամենից շատն եմ խոսել այդ ամենի մասին՝ մինչեւ այն աստիճան, որ ինքս էլ արդեն ձանձրացել եմ այդ իրողությունից։ Ուղղակի կարող եմ ասել, որ հիմնական հարցն այն է, որ աշխարհիկ իշխանությունները չպետք է զբաղվեն եկեղեցու խնդիրներով։ Դա հիմնականում տեղի է ունենում կաթողիկոսի ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ կաթողիկոսի ընտրությունները մեզանում իրականացվում են ճնշող մեծամասնությամբ՝ աշխարհիկների կողմից։ Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ՝ ուշադրությունը սեւեռեք հենց այդ՝ ճնշող մեծամասնությանը։ Իսկ եթե հենց այդ տեսանկյունից ասենք, ապա կաթողիկոսը դիտվում է որպես Աստծո ընտրյալ։

Այժմ՝ կոնյուկտուրայից ելնելով, երեւի թե, ինչ-որ խնդիրներ են առաջացել, եւ դրա արդյունքում արվում են այդպիսի անհասկանալի հայտարարություններ, երբ, ըստ էության, տեղի է ունենում Հայոց Առաքելական Եկեղեցու արատավորման փորձ՝ մոռանալով, որ սա ժողովրդի խոշորագույն կառույցն է՝ 1700 տարվա պատմությամբ, եւ աներեւակայելի ներդրում ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Եկեղեցին եղել է ժողովրդի աներեւակայելի չարչարանքի եւ տանջանքի ուղեկիցը։ Այսինքն՝ այն ընկերը, որի շարքերում եղել են պաշտոնաթող, տարիքով հոգեւորականներ, ովքեր անձամբ հրաժարական էին տվել, բայց եղեռնի ժամանակ, երբ իրենց հոտը սկսել էր արտագաղթել՝ սպառնալիքի տակ կոտորվելու ճանապարհներին, նրանք՝ այդ ամենը իմանալով, վերադարձել եւ կանգնել են իրենց հոտի գլխին՝ գնալով նահատակության։ Մենք ինչպե՞ս կարող ենք այժմ այդ ամենի վրայով անցնել։ Ի՞նչի մասին է խոսքը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում