Ձերբակալվել է ադրբեջանական հանցավորության խմբավորման առաջնորդ, «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը
ՄիջազգայինՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական կազմակերպված հանցավորության խմբավորման առաջնորդ, «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատեր և «Յարդի Սուպերբար» և «Ֆորտ» ռեստորանների սեփականատեր Յուսիֆ Խալիլովը։
Հուլիսի 1-ին հատուկ նշանակության ջոկատը կալանավորել էր Խալիլովին, բայց նա ազատ արձակվեց։ Նա նախօրեին նորից կալանավորեց: Կային կասկածներ, որ օգտվելով կապերից, Խալիլովը կարող է նորից ազատության մեջ հայտնվել:
Բայց ահա, տեղի աղբյուրները հուշում են, որ այս անգամ նրա գործը «ամենավերեւների հսկողության տակ է», պատժվել են այն բոլոր անձինք, որոնք նախորդ կալանքի ժամանակ նպաստեցին, որ Խոլիլովը դուրս գա: Արդյունքում, նա ձերբակալված է կաշառքի մեղադրանքով, որը ենթադրում է 7-12 տարի ազատազրկում։ Բայց աղբյուրը նաեւ հուշում է, որ դա ամենեւին էլ հիմնական գործը չէ, եւ Խալիլովը կարող է շատ ավելի երկար ժամկետով հայտնվել բանտում:

