Վարդան Բաբկենիչը մեր համախոհն էր...
ԹեմաԽորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը։
Վարդան Բաբկենիչը մեր համախոհն էր, որը մշտապես հանդես է եկել արժեքավոր հարցազրույցներով ու մասնագիտական մեկնաբանություններով «Իրավունք» թերթի էջերում։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրակազմը խորապես ցավակցում են Վարդան Բոստանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ բոլորիս՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ։
https://iravunk.com/sim/?p=320786&l=am/

