Նա երբեք չդավաճանեց իր սկզբունքներին. վերջին հրաժեշտը՝ Վարդան Բաբկենիչին

Թեմա

Նա սուր մտքի, սկզբունքայնության, հումանիզմի ու արժանապատիվ քաղաքական գործչի օրինակ էր: Այսօր վերջին հրաժեշտը կտանք ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բաբկենի Բոստանջյանին…

Վարդան Բաբկենիչը թե՛ լսարաններում, թե՛ խորհրդարանում, թե՛ լրագրողների հարցերին պատասխանելիս իր մտքի թռիչքով ու հոգու ազնվությամբ մշտապես առանձնանում էր՝ չդավաճանելով ո՛չ իրեն, ո՛չ իր սկզբունքներին։ Նա երբեք մանդատացավով չտառապեց եւ պատգամավորական աթոռը երբեք չգերադասեց իր համոզմունքներից:

«Երեք միլիոն բնակչություն ունի հանրապետությունը, թող բոլորը դառնան պատգամավոր, անպայման Բոստանջյա՞նը պետք է դառնա… Ես այն հուզվածներից չեմ, որ անպայման ուզեի Ազգային ժողովում լինել: Ինքս մեծ հուզականություն չունեմ այս հարցում, բայց որքան հասկանում եմ, մեծ թվով մարդիկ մինչեւ անգամ կյանքը կտան, որ խորհրդարանում տեղ ունենան: Ուզում եմ պատկերացնել` ինչի՞ համար, ի՞նչ բանուգործ ունեն այնտեղ: Օրենք գրո՞ղ են կամ քաղաքական իրավիճակը լավ հասկացո՞ղ են... Ես անձամբ ինքս երբեւիցե ինձ չեմ հրամցնի որեւէ մի տեղի համար: Պետք է գործ անեն, ոչ թե ուտեն, խմեն, տռզեն»,– «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր նա՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո։ Որոշում, որ նա ընդունեց նույնքան հանգիստ, ինչպիսին ինքն էր իր էությամբ:

«Այդ օրն առողջությունս շատ վատ էր, որ պատգամավոր լինեի: Ճնշումս այն չէր...», - իրեն հատուկ ոճով կատակում էր Բոստանջյանը:

Այո՛, Բոստանջյանը սուր խոսքի, բայց խաղաղ ոգու մարդ էր։

Երբ հարցրինք՝ արդյո՞ք կալանքը՝ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է, նա առանց վարանելու արձագանքեց. «Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ նախագահի մակարդակով, կարելի է մտածել՝ սա հետապնդում չի՞։ Կարելի էր առանց կալանավորման գնահատել ամբողջ պրոցեսը, հավաքել տեղեկատվություն»։ Նա առաջիններից էր, որը համարձակություն գտավ բարձրաձայնել այդ մասին, որովհետեւ խոսում էր ոչ թե քաղաքականության լեզվով, ոչ թե շահի ու պատվերի համատեքստում, այլ խղճի։

Նա հեռատես էր՝ ոչ միայն տնտեսագիտության մեջ, այլ՝ ազգայինի, հայի գոյության մասին մտածելիս։ Երբ ռազմահայրենասիրական դաստիարակության թեման պետական մակարդակով դուրս մղեցին օրակարգից, բաց տեքստով ասաց. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունից հրաժարվել չի՛ կարելի։ Մեր երեխաները պետք է փոքր հասակից սովորեն սիրել հայրենիքը՝ ամբողջ հոգով, իրենց էությամբ»։ Իսկ երբ նոր կառավարության քայլերը սկսեցին հակասել այդ գաղափարին, նա դարձյալ արձագանքեց. «Եթե մեզ ստիպել են «Ընտանեկան բռնության» մասին օրենք ընդունել, ապա ինչո՞ւ չենք կարողանում ռազմահայրենասիրությունն ամրագրել օրենքով»։

Վարդան Բաբկենիչը միշտ էր բարձրաձայնում այն, ինչը շատերը չէին համարձակվում։ Երբ կառավարությունը սկսեց շրջանառել՝ արտերկրում աշխատող հայերի եկամուտները հարկելու մասին, նա կրկին առաջիններից մեկն էր, ով հստակ դիրքորոշում հայտնեց՝ առանց երկիմաստությունների. «Արտագնա աշխատանքի մեկնածների մասով, որոնք մեծագույն դժվարությամբ հայթայթում են փոքր գումարներ՝ ընտանիք պահելու համար, հարկելու գաղափարն ուղղակի անընդունելի է։ Եթե մի ինչ-որ մեկի մտքով անցել է նման բան, դա հակասում է ողջամտությանը»։

Վարդան Բոստանջյանը երբեւէ չէր խուսափում արձագանքելու անգամ այն թեմաներին, որոնք քաղաքականորեն «սուր» էին համարվում։

«Ներկայիս սոդոմ-գոմորյան իրավիճակները չեն կարող հասկանալի լինել գոնե իմ տարիքի մարդկանց համար։ Ցավալի է, բայց համասեռամոլների եւ աղանդավորների դեմն առնելը գնալով դժվարանում է», – ասել էր նա՝ ընդգծելով, որ հայ իրականության արժեքային համակարգը ոչ միայն չպետք է մոռացվի, այլ պետք է սերնդեսերունդ ամրապնդվի։

Իր ընտանիքի պատմությունն էլ էր հուշում, որ այլ կերպ չէր կարող լինել նա:  Վարդան Բոստանջյանի պապը՝ գեներալ-լեյտենանտ Արմենակ Մակարյանը, եղել է «Կյանքի ճանապարհի» պարետը։ Հայրը՝ Հայրենական պատերազմի մասնակից։ Եվ այս ամենը Բոստանջյանի համար ոգեղենություն էր եւ ոչ թե զուտ տոհմածառի պատմություն:

«Ես հպարտությամբ էի լսում հորս պատերազմական ուղու մասին պատմությունները։ Իմ ընտանիքի շատ անդամներ զոհվել են Հայրենականում։ Եվ այս ամենն ինձ համար ոչ միայն հուշ էր, այլ ուղի», - անկեղծանում էր նա։

Այսօր, երբ նրան հրաժեշտ ենք տալիս, մնում է միայն ավելացնել, որ պակասն անդառնալի կլինի՝ թե մեզ՝ լրագրողներիս, թե մեր ընթերցողների համար, որոնք, վստահ ենք, հիշում են նրա ամեն հարցազրույց, մեկնաբանություն՝ համեմված դիպուկ հումորով, չլսված համեմատություններով, ներքին խաղաղությամբ եւ երկրի սպառնալիքների հանդեպ անհաշտ անհանգստությամբ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=320767&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ