Սա քրեական վարույթ չի, ուղղակի վրեժխնդրություն է. Արթուր Սարգսյանի ուղերձը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որը ներկայացնում ստորեւ ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

Արդեն շուրջ 40 օր ու ավելի է, ինչ ես ու մեր Սրբազան պայքարի մեկ տասնյակից ավելի անդամներ գտնվում ենք ապօրինի կալանքի տակ:

Կարծում եմ, որ իմ հայրենակիցներից ոմանք անհանգիստ էին, ինչ-որ տեղ չբացառելով, որ կարող է, սա իրականում քրեական գործ է, այլ ոչ թե բառերի կույտ: Ինչ-որ տեղ մտածում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից, եթե նման լրջությամբ մտքեր են արտահայտում, ապա, կարող է, սա իրականում քրեական գործ է, թե ուղղակի՝ ջուր է, այլ ոչ թե գործ:

Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվել էր սպասվող մեծածավալ գործողությունների մասին, ինչ-որ աստղիկների մասին, բայց 30 օրվա ընթացքում նախաքննության ավարտ հայտարարվեց, ու հաստատվեց միայն այն, ինչի մասին ասում էինք մենք:

Ոչ մի մեծածավալ գործողություններ չեն արել, որովհետև այստեղ գործ չկա, որ անեն, ոչ մի աստղիկներ չեն գտել, որովհետև այդ խոսակցությունը ևս մոնտաժել էին: Սա քրեական գործ չի, սա քրեական վարույթ չի, սա ուղղակի վրեժխնդրություն է: Վրեժխնդրություն այն մարդկանցից, ովքեր չեն ուզում ստորացված ու կեղծ խաղաղություն, վրեժխնդրություն՝ արժանապատիվ խաղաղություն պահանջողներից:

2025 թվականի հուլիսի 8-ին Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում դիմելով Ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, խոսելով այս խայտառակ ու պրիմիտիվ ապօրինի քրեական գործի մասին՝ պարզ ճակատով ասել էի ՝ չկա նման բան, չի եղել նման բան, և չի կարող լինել որևէ ապացույց նման որևէ երևույթի մասին: Մենք դուրս էինք եկել այս իշխանությունների դեմ պայքարի, և նույնիսկ իրենց, այլևս բոլորի համար պարզ դարձած մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել:

Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումներն այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում:

Վստահ եմ, առաջիկայում դատարանում այս շինծու մեղադրանքը պարզապես վերանալու է բոլորիդ աչքերի առաջ, քանի որ մի բան, եթե գոյություն չունի, ինչքան էլ փորձես, չի ստացվելու, չի դառնալու:

Ես պայքարել ու պայքարելու եմ, իսկ եղածն օրվա իշխանության հաղթանակն իմ ու ընկերներիս կալանքն է: Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը մեր բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է, ու այդ հաղթանակն անխուսափելի է: Չկասկածեք:

Աստված պահապան լինի մեր Հայրենիքին ու մեր օջախներին: Գնացինք առաջ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում