Եվրոպան չի ուզում գնա զիջման, բայց Թրամփը արդեն պայմանավորվել է. Վահան Բաբայան
Միջազգային«Ալյասկայի հանդիպումը միանշանակ նաեւ Պուտինի անձնական հաղթանակն էր: Հիշո՞ւմ եք՝ կար ժամանակ, որ Արեւմուտքը մերժում էր Պուտինի հետ կապված որեւէ բան, նույնիսկ նրան ձերբակալելու օրդեր էին տվել, իրոք, զավեշտ էր: Պուտինին դիմավորեցին կարմիր գորգով ԱՄՆ տարածքում: Եվրոպան առանց ԱՄՆ չի կարող միայնակ շարունակել պայքարը ,շուտով Թրամփը նրանց կբերի պրագմատիկ դաշտ, եւ նրանք եւս կպայմանավորվեն», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

