«Պեզեշկյանի որդին գործում է պանթուրքական շարժման համահունչ». Իրանական գեներալ

Միջազգային

Իրանական հեղինակավոր գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը Iran 24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» թեման` գնահատելով այդ հարցում նախագահ Պեզեշկիանի դերը:

Գեներալի գնահատմամբ, ներկա տեսքով միջացքի գաղափարն Իրանի համար միանգամայն անընդունելի է: Այսինքն, Իրանը պետք է կամ ունենա իր սեփական մասնակցությունը Զանգեզուրում, կամ, եթե չունի, անհրաժեշտ է պատրաստել այլընտրանքային ծրագիր։

Ապա Հաղիղաթպուրը, գնահատելով Պեզեշկիանի հայտնի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասին, այն համարել է «միամիտ»։

«Պարոն Պեզեշկյանը խոստացել է, որ կհիմնվի փորձագետների կարծիքների վրա։ Նրանք պետք է օգտագործեն փորձագետների փորձը Ադրբեջանի և Հայաստանի հարցերում, իհարկե, բացառությամբ իր սեփական որդու»,- ասում է իրանցի զինվորականը։

Թե ինչ կապ ունի այս ամենի հետ նախագահի որդին, գեներալը բացատրում է այսպես. «Մենք չենք ընդունում նախագահի որդու տեսակետներն ու գաղափարները Զանգեզուրի հարցի վերաբերյալ։ Պեզեշկյանի որդին գործում է պանթուրքական շարժման համահունչ»։

Մեղադրանքը, հասկանալի է, շատ լուրջ է եւ խորքային: Խոշոր հաշվով, Պեզեշկիանի հասցեին Իրանում արդեն իսկ կան ուղղված մեղադրանքներ, որ նա, որպես ծագումով արեւելյան ադրբեջանցի, Իրանի իրական շահերին դեմ գնացող մոտեցումներ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ: Ու երբ արդեն բացահայտ մեղադրանքներ են հղվում նրա որդուն, ապա դա ընկալվում է նաեւ անձամբ Պեզեշկիանին ուղղված մեղադրանք:

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանի որդին՝ Յուսեֆ Պեզեշկյանն արձագանքել է երկրի ներսում ընդլայնվող քննադատությանը՝ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու կուրսի հետ։ Նա, հայտարարել է, թե որեւէ հիմնավորում չունեն Բաքվին ուղղված մեղադրանքները, թե վերջին հակամարտության ժամանակ Իսրայելին աջակցել է: Ադրբեջանական աղբյուրները, բնական է, ուրախությամբ տիրաժավորում են նախագահի որդու նման տեսակետը:

Տես նաեւ https://t.me/iravunk/56455 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում