Առանցքային ազդանշաններից մեկը Պուտինի այն միտքն էր, որ Թրամփի օրոք Ուկրաինայում պատերազմը կարելի էր կանխել. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը ցույց տվեց երկու երկրների հարաբերություններում նոր «լիցքաթափման» հնարավոր տեղաշարժը։ Բանակցությունները կարծես թե տեղի են ունեցել գործնական մթնոլորտում՝ առանց որևէ կոշտ հայտարարությունների, և հիմնական հարցերի շուրջ՝ նկատելի առաջընթացով:

 

Առանցքային ազդանշաններից մեկը նախագահ Պուտինի այն միտքն էր, որ նախագահ Թրամփի օրոք Ուկրաինայում պատերազմը կարելի էր կանխել։ Նման գնահատականը ոչ միայն ամրապնդեց Ամերիկայի նախագահի դիրքերը որպես պոտենցիալ խաղաղարար, այլև սահմանեց ապագա համաձայնագրերի քննարկման շրջանակն ու տոնայնությունը։

 

Երկու առաջնորդներն էլ հանդիպումը բնութագրեցին որպես կառուցողական, ինչը դիվանագիտական պրակտիկայում ծառայում է որպես փոխզիջումներ փնտրելու փոխադարձ պատրաստակամության ցուցիչ։

 

Ուկրաինայի հարցով նախագահ Թրամփը հայտարարեց, որ մոտ է Մոսկվայի հետ համաձայնագրի կնքմանը և դրանում հետաքրքրություն է տեսնում նաև նախագահ Պուտինի կողմից։ Հատկանշական էր նաև, որ միևնույն ժամանակ, խաղաղություն չհաստատելու պատասխանատվության վեկտորը հստակորեն ուղղվեց դեպի Կիև: Նշվեց, որ «հետագա զարգացումները կախված են Զելենսկու որոշումից»։ Նախագահ Թրամփը նաև ընդգծեց, որ Կիևը պետք է համաձայնվի նոր իրականության հետ, որը հաշվի է առնում ուժերի հավասարակշռությունը և սահմանափակում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը: Իսկ դրա դիմաց քննարկվում են անվտանգության այլ երաշխիքներ, որոնք չեն ենթադրում դաշինքին ինտեգրում:

 

Ամքորիջի հանդիպմանը հստակ արձանագրվեց նաև Վաշինգտոնի՝ անհապաղ հրադադարի հասնելու և նոր պատժամիջոցների կոշտ գծից հեռանալու ձգտումը։ Նախագահ Թրամփն ուղղակիորեն հայտարարեց, որ մոտ ապագայում անհրաժեշտություն չի տեսնում խստացնելու Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը։

 

Այս ազդանշանը նշանակում է, որ բանակցային գործընթացն ավելի մեծ հնարավորություն ունի զարգանալու առանց ճնշման, և առանց գլոբալիստների ազդեցության տակ ընկնելու։

 

Ոչ պակաս հետաքրքիր ցուցիչ էր հանդիպման անցկացման կարգը։ Առաջնորդների անձնական տրամադրվածությունը, ընդգծված ողջույնը և դրական գնահատականները ստեղծում են վստահության և հարգանքի միջավայր, որն անհրաժեշտ է համաշխարհային քաղաքականության բարդ հարցերի շուրջ երկխոսության համար։

 

Կարծում եմ, ՌԴ նախագահի համար խորհրդանշական էր հնչում նաև ԱՄՆ նախագահի գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը մնում է «մեծ տերություն», ում հետ պետք է հաշվի նստել։ Միևնույն ժամանակ, Թրամփը հստակեցրեց, որ ճգնաժամը դիտարկում է ոչ միայն որպես Ուկրաինայի խնդիր, այլև որպես համաշխարհային հավասարակշռության կարևոր էլեմենտ։

 

Տարօրինակ է, բայց նկատելի էր հռետորաբանությունը, որով ակնարկվում էր, որ ԱՄՆ վարչակազմը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ ստիպելով Ռուսաստանին և Չինաստանին մերձենալ։

 

Անքորիջի հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են փնտրել համակեցության ձևեր՝ դուրս գալով վերջին տարիների բախման տրամաբանությունից։ «Լուծման» ճանապարհը դժվար և դանդաղ կլինի, բայց արդեն իսկ ի հայտ են եկել երեք հիմնական արդյունքներ։ 

 

Նախ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարբերաբար խստացման հարցը հանվել է։

 

Երկրորդ, բանակցությունների խափանման պատասխանատվությունը գործնականում դրվել է Կիևի վրա, ինչը փոխում է դիվանագիտական գործընթացի դինամիկան։ 

 

Երրորդ, բանակցությունների ձևաչափը և առաջնորդների անձնական փոխըմբռնումը հիմք են ստեղծում երկխոսությունը շարունակելու համար։

 

Պուտին-Թրամփ բանակցությունները միջազգային հարաբերությունների ճարտարապետության հնարավոր փոփոխության նոր սկիզբ կարող են դառնալ։ Եթե կառուցողականության միտումը շարունակվի, համաշխարհային քաղաքականության մեջ իսկապես կարող է սկսվել «լիցքաթափման» նոր փուլ, երբ առճակատման փոխարեն կենտրոնական տեղ կզբաղեցնի փոխզիջումների պրագմատիկ որոնումը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում