Շատ նման է, որ Պուտինն ու Թրամփն ամեն ինչ պայմանավորվել են, եւ գործը հասել է Զելենսկուն ստորագրությանը

Միջազգային

Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփի մտքերից մեկը, թերեւս, հստակ ակնարկում է այն տրամաբանության մասին, որը դրված էր Ալյասկայի բանակցությունների եւ պայմանավորվածությունների հիմքում:

Այսպես, Թրամփը, ըստ էության, անոնսավորեց Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման տեսլականը: Իհարկե, իր մասնակցության մասին խոսում է սովորական չեմ ու չումով, թե` չեմ ուզում մասնակցել, բայց դե հասկանում եք, աշխարհի ճակատագիրն է դրանից կախված, ստիպված պետք է գնամ, որ հարցերը տեղը գցեմ:

Սակայն նրա համար արդեն սդտանդարտ դարձած այդ տոնայնության տակ, Թրամփը, այնուամենայնիվ, հետեւյալ առանցքային միտքն ընդգծեց. «Մենք միասին անցկացրինք գրեթե երեք ժամ, հանդիպումը շատ մանրամասն էր, և մենք համաձայնության եկանք բազմաթիվ հարցերի շուրջ... Կան մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցեր, բայց կարծում եմ, որ դրանք կարելի է լուծել»:

Ընդ որում, այդ «մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցերը» նրանք են, որոնք Պուտինն ու Թրամփն ինքնուրույն չէին կարող ավարտին հասցնել: Այսինքն, ըստ Թրամփի. «Հիմա ամեն ինչ կախված է նախագահ Զելենսկուց: Ես կավելացնեի. եվրոպական երկրները նույնպես պետք է մի փոքր ավելի ակտիվորեն ներգրավվեն: Բայց որոշիչ դերը Զելենսկու վրա է: Կարծում եմ՝ մենք մոտ ենք արդյունքին: Եվ անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ մասնակցել հաջորդ հանդիպմանը: Նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումը ներկայումս պատրաստվում է...»:

Դժվար չէ տեսնել տողատակերը. այդ «մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցերի» շուրջ եւս Պուտինն ու Թրամփն ունեն կոնցենսուս: Ու հիմա ամեն ինչ կախված է Զելենսկու պատասխանից` համաձա՞յն է, թե` ոչ: Եվրոպայի դերն էլ, դատելով Թրամփի խոսքի տրամաբանությունից, այն է, որ պետք է «ճիշտ լուծում» հուշի Զելենսկուն:

Բայց Թրամփի այս մտքի տակ մեկ այլ իմաստ եւս կարելի է տեսնել. նա հենց Զելենսկուն է համարում վերջնական լուծման պատասխանատուն: Կամ այսպես. եթե լուծումը չլինի, մեղավորը Զելենսկին է լինելու: Այսինքն, Ուկրաինայի նախագահը Թրամփի այդ մտքի տակ կարող է հանգիստ կարդալ այս իմաստը. եթե լուծում չլինի, ապա ամերիկյան ճնշումային ողջ մեքենան եւ մյուս բոլոր հետեւանքներն ուղղվելու է հենց իր դեմ, որքան էլ, որ տեւական ժամանակ փորձեցին այն ուղղել Մոսկվայի դեմ: Ըստ այդմ էլ` կհամաձայնվի՞ մեկնել Պուտինի եւ Թրամփի հետ հանդիպման` ըստ ամենայնի, կոնկրետ փաստաթուղ ստորագրելու, պետք է որոշի` ելնելով Թրամփի այդ նախազգուշացումից:

Տես նաեւ https://t.me/iravunk/56407 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի