Իշխանությունը թաքնվում է «ուշգիշերային դատավճիռների» հետևո՞ւմ․ Տիգրան Դումիկյան

Ներքաղաքական

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի հրապարակումը․

«Հայաստանի քաղաքական և դատական համակարգերում բարոյական ճգնաժամի խորությունը նորից ակնհայտ դարձավ ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով։ Վերջինիս վերաբերյալ ապօրինի որոշման վերահաստատումը ոչ միայն իրավական խախտումների մասին է վկայում, այլև՝ հանրային արժեքների հանդեպ բացահայտ քամահրական վերաբերմունքի։

Ուշագրավ է, որ թե՛ Կարապետյանի ձերբակալությունը, թե՛ առաջին և երկրորդ դատավճիռները կայացվել են ուշգիշերային ժամերին։ Նույն կերպ են վարվել նաև Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորման դատավճիռների կայացման ժամանակ։ Դժվար է հավատալ, որ սա արվել է  ընթացակարգային պատճառներով կամ նրանց կողմնակիցների հնարավոր արձագանքներից խուսափելու նպատակով։ Ավելի տրամաբանական է ենթադրել, որ արդարադատության համակարգը քաղաքական իշխանության կողմից վեր է ածվել խամաճիկային գործիքի։ Գիտակցելով ժողովրդի առաջ իր քայլերի ծանր հետևանքները՝ գործող վարչակարգը, կարծեք, փորձում է այդ որոշումներն իրականացնել գաղտագողի՝ «ուշգիշերային դատավճիռների» տակ թաքնվելով։ Հետաքրքիր է՝ իշխանությունն այս կերպ ում է փորձում խաբել՝ հանրությա՞նը, թե՞ ինքն իրեն։

Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարապետյանի կողմից քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին հայտարարությունից հետո իշխանությունը, սեփական շահերը սպասարկելու նպատակով, պատրաստում է նոր, առավել գարշելի սցենար՝ նրան լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու և այդ կերպ հեղինակազրկելու համար։

Սակայն նման խարդավանքները դատապարտված են ձախողման։ Հայաստանի հանրությունը վաղուց արձանագրել է, որ գործող վարչակարգը իր քաղաքական վարքագծով շատ հեռու է գնացել ազգային և պետական առաջնահերթություններից՝ գերադասելով փոքրիկ խմբակի տևական գոյությունը՝ անկախ դրա կործանարար հետևանքներից»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում