Դատարանը որոշեց 10 օրով երկարաձգել Միքայել Սրբազանի կալանքը
ՆերքաղաքականԴատարանը գտնում է, որ կալանքը պետք է պահպանել. Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկմանը հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
«Դատարանը արձանագրում է՝ հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը, կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օր ժամկետով»,-ասաց նա։
Փաստաբան Երեմ Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց դատարանի այս որոշման վերաբերյալ. «Ակնհայտ ապօրինի որոշում էր, դուք իրավասու չեք այս գործով արդարադատություն իրականացնել»։

