ԱՄՆ-ն ծանր հարված է հասցրել Էրդողանին (Տեսանյութ)
ՄիջազգայինՍիրիական Իդլիբում, որը Թուրքիայի վերահսկողությա տակ գործող խմբավորումների հիմնական կենտրոնակայանն է, ավիացիոն հարվածներ են հասցվել զինամթերքի և զենքի պահեստներին։ Ավելի կոնկրետ` ոչնչացվել են Սիրիայում իշխանությունը գնաված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը հիմնական զինապահեստները:
Այստեղ կարեւոր դետալն այն պաշտոնական հաստատումն է, որ հարվածը հասցվել է ոչ թե Իսրայելի, այլ` Միջազգային կոալիցիայի, այն է` ԱՄՆ-ի կողմից:
Ավելի պարզ լեզվով` ԱՄՆ-ն հարվածել է իր իսկ ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիային ենթակա ուժերի: Այսինքն, բացի սիրիական «իշխանությունների» ռազմական հարվածների թուլացումից, դա Էրդողանը կարողէ հանգիստ համարել իրեն ուղղված ապտակ: Ավելի ճիշտ, ոչ թե ապտակ, այլ միանգամայն լուրջ հարված:
Աս եւս մեկ միջադեպ է, որն իր հերթին է հաստատում, որ Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ:
Տես նաեւ https://t.me/iravunk/56354

