Նիկոլի ենթակա Կոստանյանը պարզապես փափուկ բարձ է փորձել դնել Թեհրանի գլխի տակ

Վերլուծություն

Իրանական աղբյուրների տեղեկացմամբ, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտարարել է, որ հայ-իրանական սահմանի երկայնքով երրորդ կողմի անվտանգության ուժեր տեղակայելու հնարավորությունը լիովին բացառված է։

Ըստ Կոստանյանի, նախատեսվում է Հայաստանում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչը չի նշանակում ամերիկյան անվտանգության ուժերի ներկայություն տարածաշրջանում: «Մենք գիտենք, որ այս հարցը իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկն էր, և մենք կարծում ենք, որ այս մտահոգությունը վերացված է»,- ասում է նա:

«Մենք համոզված ենք, որ այս հայտնագործությունը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ, ընդհակառակը, պետք է ծառայի որպես միջոց՝ աշխարհաքաղաքական խաղացողների միջև վստահությունն ամրապնդելու համար: Իրականում, ԱՄՆ-ի բաժնեմասը Հայաստանում գրանցված ընկերությունում օգտակար կլինի Ամերիկայի համար, Իրանը կստանա մուտք դեպի Սև ծով, և մենք կունենանք երկաթուղային կապ Բաքվից դեպի Ռուսաստան:

Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանն է: Մենք գնահատում ենք այս սահմանը և շնորհակալ ենք Իրանի քաղաքական աջակցության համար այս հարցում վերջին տարիներին:

Այս դիրքորոշումը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Իրանի համար, և այն ոչ մի դեպքում չի փոխվի: Մենք անհրաժեշտ երաշխիքներ ենք տվել իրանական կողմին: Մեր երկրների միջև հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն լինի որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա։ Մենք բարձր ենք գնահատում այս կապերը, որոնք հազարամյակների պատմություն ունեն»։

Այնուամենայնիվ, մեկ փաստ հիշեցնենք. ԱՄՆ-ում ստորագրված այն փաստաթղթերում, որոնք հրապարակվեցին, բառ անգամ չկա , որ Հայաստանը կապ է ստանում Ադրբեջանով դեպի Ռուսաստան: Բառ անգամ չկա Երասխի հատվածում Նախիջեւանի հետ երկաթուղու գործարկման մասին: Այսիքն, գոնե այս դիրքից, Հայաստանին երկաթուղային ելք տալ-չտալի կախված է բացառապես Ալիեւի ցանկություից: Իսկ հայկական իշխանավորների պնդումները, թե երկաթուղին մեզ համար կբացվի, ընդամենը օդից կախված, ավելի կոնկրետ` իրենց ստորագրությունն արդարացնող չհիմնավորված հայտարարություններ են: Այն դեպքում, երբ Նիկոլը փաստաթղթային պարտավորություն է ստանձնել, որ Մեղրիի գիծն իր համար բացվելու է: 

Ընդ որում հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններով սահմանվում էր, որ բացի Մեղրիի գծից, պետք է բացվեն նաեւ մյուս բոլոր կոմունիկացիաները:

Բացի այդ, Նիկոլը վաշինգտոնյան ստորագրության հաջորդած ասուլիսում փորձում էր բացատրել, թե ամերիկացիների հետ ստեղծվող այդ ընկերությունը (ըստ մեր տվյալների, Հայաստանը դրանում ընդամենը 30 տոկոս մասնաբաժին է ունենալու, այն է` ամերիկացիներն ունենալու են բացարձակ մեծամասնություն եւ ինչ ուզեն, կարող են անել), ինչպես մյուս բոլոր ընկերությունները, կունենա իր անվտանգային կամ պահնորդական ծառայությունը (մի գեղեցիկ տերմին կմտածեն): Ու կա՞ երաշխիք, որ այդ ստեղծվելիք ընկերության գործունեության անվտանգությունը չի ապահովելու ամերիկյան, ասենք, 20 հազարանոց մասնավոր ռազմական ընկերություն` Պենտագոնի ստվերային հովանավորության տակ գործող: Այն դեպքում, երբ բոլոր հարցերում որոշում կայացնողը լինելու են հենց ամերիկացիները` ընկերության բաժնեմասի միջոցով, որի վրա, բնական է, նաեւ քաղաքական տանիք կկառուցվի:

Այսինքն շատ նման է, որ Նիկոլի ենթակա Կոստանյանը պարզապես փափուկ բարձ է փորձել դնել Թեհրանի գլխի տակ:

Տես նաեւ https://t.me/iravunk/56351 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում