Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ օգոստոսի 15-ի համար

Աստղագուշակ

Խոյ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն

Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ ,իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել,իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են:Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի ,էմոցիոնալ մարդկանց հետ:

 

Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

 

Երկվորյակ: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

 

Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

 

Խեցգետին: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

 

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից

 

Առյուծ: Սպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց , ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Առյուծներ ծրագրած գնումները կհետաձգեն:

 

Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Առյուծներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

 

Կույս: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Կույսեր կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

 

Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել:

 

Կշեռք: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

 

Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

 

Կարիճ: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:

 

Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

 

Աղեղնավոր: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը,եթե իհարկե ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:

 

Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:

 

Այծեղջյուր: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել:Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն:Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:

 

Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի, սակայն ձեզ կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:

 

Ջրհոս: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է թշնամիներ ձեռք բերեք:

 

Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները: Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցնացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն:Ժամադրության հրավեր կստանաք, և այն ընդունելու դեպքում՝ չեք զղջա:

 

Ձկներ: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:

 

Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում