Եկեղեցին ուժեղ պաշտպաններ ունի, իսկ ժողովուրդը՝ քաղաքական նոր առաջնորդության կարիք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

«Սամվել Կարապետյանին աջակցող մարդկանց բազմությունը ցույց է տալիս, որ հանրահայտ գործարարի ու բարերարի ազդարարած նոր քաղաքական ուժը սոցիալական պահանջարկ ունի։ Արդեն քանի ժամ է՝ դատարանի բակում ասեղ գցելու տեղ չկա։ Եվ սա այն բազմությունը չէ, որին սովոր ենք տեսնել ընդդիմության կազմակերպած հավաքներին։ Իհարկե, ակտիվն այստեղ է, բայց ժողովուրդն «ուրիշ» է։

Նիկոլի կառավարությունը մարդկանց իր դեմ տրամադրելու մեծ տաղանդ ունի։ Ընդամենը երկու ամիս առաջ այս մարդկանց մեծամասնությունը պասիվ դիտորդի դերում էր։ Իսկ այսօր արդեն քաղաքական կարգախոսներ է վանկարկում։ Եվ այդ ամենը՝ զուտ այն պատճառով, որ Նիկոլը որոշել է եկեղեցու դեմ գնալ։

Պարզվեց՝ եկեղեցին ուժեղ պաշտպաններ, իսկ ժողովուրդը՝ քաղաքական նոր առաջնորդության կարիք ունի։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց երեք բան ինձ համար հստակ է՝

ա) Նիկոլի ուժը չի բավականացնում եկեղեցու դեմ պայքարում,

բ) Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները իրավիճակը փոխելու լավ շանս ունեն,

գ) Ժողովուրդն այլև չի հանդուրժում Նիկոլին ու նրա նիկոլներին։

Հանրային պահանջը կարևոր գործոն է։ Շատ ավելի կարևոր, քան մեր ընդդիմության սիրելի «թրիգերը»։ Քաղաքական ուժերը պետք է կարողանան լսել ժողովրդին և հասկանալ, թե ինչ է իրենցից պահանջվում։ Ոչ թե ժողովրդին է պետք ոտքի հանել, այլ ժողովրդի պահանջները կատարել։ Ոչ թե զանգի սպասել, այլ ժողովրդի հետ խոսել։ Սա է հաջողության բանալին։ Միայն սա»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում